Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 400 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 572, սյունակ 1 Էջ 572
ՆՈՅԵՄԲԵՐ (նոյեմբեր, նովեմբեր) «նոյեմբեր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. νοέμβριος < լատ. november
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նոյեմբերեան
Մատենագիտություն
H. AG 464; Աճ. ՀԱԲ 464
Էջ 572, սյունակ 1 Էջ 572
ՆՈՅՆ I նորին, նմին, նովին (-իմք), նոքին, նոցին, նոցուն (նոցունց), նոքիմբք (նոքումբք, նովիմբք), ուշ՝ -ի «նույն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *no- «դերանվանական արմատ» -ին վերջածանցով (<*enes)
Բնիկ հնդեւրոպական՝ *no դերանվանական արմատից՝ -ին վերջածանցով (<*enes)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նոյնազգի, նոյնաձեւ, նոյնանուն, նոյնաբունակ, նոյնպէս, նոյնչափ, նոյնավարի, նոյնքան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 465
Էջ 572, սյունակ 1 Էջ 572
ՆՈՅՆ II «ինը»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. nuh «ինը»
Աղբյուր՝ պ. diram «դրամ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նոյնադրամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 465
Էջ 572, սյունակ 1 Էջ 572
ՆՈՏԱՐ (նօտար) «քարտուղար, գրագիր, նոտար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. νοτάριος < լատ. notarius
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նոտարել, նոտրել
Մատենագիտություն
H. AG 368; Աճ. ՀԱԲ 478
Էջ 572, սյունակ 1 Էջ 572
ՆՈՐ -ոյ «նոր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *newo- «նոր» (անմիջական նախաձեւ՝ *névo-)
Բնիկ հնդեւրոպական՝ *névo- «նոր» հիմքից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նորաբեր, նորագին, նորագիւտ, նորածին, նորակերտ, նորանոր, նորեկ, նորի, նորոգ, նորոգել, նորոգապէս, լուսանորոգ, կենդանանորոգ
Նոր՝
նորաբանութիւն, նորածիլ, նորամուծութիւն, նորավէպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. novus
հ. հնդկ. nava
ավ. nava
հուն. νέος
ռուս. новый «նոր»
Մատենագիտություն
H. AG 476; Աճ. ՀԱԲ 466
Էջ 572, սյունակ 1 Էջ 572
ՆՈՒԱԳ I -ի, -աց «երգ, երաժշտություն. երգի եղանակ նվագ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. nivāg
Աղբյուր՝ պ. navā
փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նուագել, նուագածու, նուագայարդար, նուագարան, քաղցրանուագ, սաղմոսանուագ, հոգենուագ, բազմանուագ, գեղեցկանուագ
Նոր՝
նուագախումբ, նուագահանդէս, նուագային, ցայգանուագ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. nivāg
պ. navā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567; Bailey, DKS 195
Էջ 573, սյունակ 1 Էջ 573
ՆՈՒԱԳ II (-ի) «անգամ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Հավանաբար փոխառություն իրանական աղբյուրից:
Էջ 573, սյունակ 1 Էջ 573
ՆՈՒԱԳ III (-ի, -աց) «բաժակ, գավաթ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. nifāy (nufāy)
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նուագաւորել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 467-468
Էջ 573, սյունակ 1 Էջ 573
ՆՈՒԱԶ (-ունք, ուշ `-ի, -ից) «նվազ, պակաս, բարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. ni-vaza «նվազում»
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *ni-vaz:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նուազել, նուազութիւն, նուազական, նուազում
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 537
Էջ 573, սյունակ 1 Էջ 573
ՆՈՒԱՂ «նվաղ, թույլ, տկար, աղոտ, մեղմ, պակասավոր, թերի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ual- «ուժեղ լինել» (անմիջական նախաձեւ՝ *ne-ual-) *ne- ժխտականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական կազմություն՝ *ne-ual- «ոչ ուժեղ»՝ *ual- «ուժեղ լինել» արմատից: Ըստ Դյումեզիլի (Pok. IEW 1, 756), ունի իրանական ծագում, թեեւ նման իրանական բառ չի հավաստված:
Մատենագիտություն
Pok. IEW 756