Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՌԵՔԻՆԱՐ
(ռետինար)
«թագավորի առաջ տեղեկագրերը կարդացող պաշտոնյա»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՌՈՏ
«գետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. rōt
փոխատու լեզու՝ պրս. rōd
Բաղադրություններ (տեղանուններում): Իրանական փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Մարգռոտ,
Մարվիռոտ,
Ճուաշռոտ,
Բաղանռոտ,
Ռոտիբաղա
Մատենագիտություն
H. PS 57, 218;
Աճ. ՀԱԲ 146
-Ս
«առաջին դեմքի ցուցական հոդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'o-
«սա, այս»
դերանունից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այս,
աւասիկ,
աստ,
աստէն,
այսր,
այսրէն,
աստի,
աստուստ,
աստստին
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
šis
«այս»
ռուս.
сей
«այս»
հուն.
ἐκεῖ
«այնտեղ»
լատ.
citra
«այստեղ»
Մատենագիտություն
H. AG 487;
Աճ. ՀԱԲ 150
ՍԱՀԼ
«սկուտեղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՍԱՅԼ
(-ի, -ից, նաեւ՝ -ով, -աւք)
«սայլ, Մեծ արջ եւ Փոքր արջ համաստեղությունները, հյուսիսային բեւեռ, հյուսիս, առանցք, մի եղանակ»
(աստղագիտական)
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *k’at-
փոխատու լեզու՝ փռյուգ. *satilia
հնդեւրոպական *k’at- արմատից.
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σατιλα
««Մեծ արջ եւ Փոքր արջ համաստեղություն»»
հուն.
σατινη
««մարտակառք»»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 169;
Ջահ. ՀՀՀԼ 117-118
ՍԱՆՏԵՐ
«քիր, փայտ, ցից»
(բբ)
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *k'am- (*k'em-)
«ձող, փայտ»
կապ ունենա հնդեւրոպական *k'am- (*k'em-) «ձող, փայտ» արմատի հետ, որտեղից հայ. սամի
ՍԱՐԱՒՈՅԹ
(սարաւութ, այլեւ սսրոյթ՝ ԲՀ)
«բարձր տեղ, բարձրաշէն ապարանք, դիտարան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k’er-
«գլուխ, եղջիւր, գագաթ»
(անմիջական նախաձեւ՝ սար(աւ)-)
-ոյթ վերջածանցով
ՍԵՊ
«սեպ, երիթ, ցցվանք, ժայռ, լեռնագագաթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *k'eipo-
«ցից, սյուն»
փոխատու լեզու՝ իրանական
Թերեւս, հավանաբար, այստեղից է Սիփան լեռնանունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեպանալ,
սեպագիր,
սեպագրական,
սեպագրություն,
սեպաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
śep(h)a-
«պոչ, առնի»
ալբ.
tsep
«խայթ, եզր, անկյուն»
լատ.
cippus
«ցից, սրածայր սյուն»
Մատենագիտություն
H. AG 201;
Աճ. ՀԱԲ 201
ՍԵՐՄՆ
(-ան, -անք, -անց)
«սերմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k’er-
«աճել, աճեցնել, սնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սերմնակաթ,
սերմնընկալ,
սերմնարկութիւն,
մանկասերմութիւն,
չարասերմն,
սերմունք,
սերմնաքաղ,
սերմանել,
սերմանիչ,
սերմանարկու,
սերմանական,
սերմակրել,
սերմահեղձութիւն,
սերմատել,
բարեսերմութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
սերունդ
հայ.
սեռ
լատ.
creō
«ստեղծել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206
ՄԻՆԻ
«սկուտեղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. sīnī
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 216
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։