Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԵՂԲԱՅՐ
(-աւր, -արք, -արգ)
«եղբայր, արենակից, կրոնաւոր, ընկեր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhrāter-
«եղբայր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղբայրութիւն,
եղբայրասէր,
եղբայրատեաց,
եղբաւրորդի,
մաւրեղբայր,
արքայեղբայր,
հարսնեղբայր,
տեառնեղբայր,
ժողովեղբայր,
եղբայրագիր,
եղբայրազուրկ,
եղբայրակից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հինդկ.
bhrātar
աւ.
brātar
«եղբայր»
հուն.
φρᾱτηρ
«ֆրակտրիայի անդամ»
լատ.
frater
գոթ.
brōþar
հ. սլ.
bratrъ
քոխ. Ա
pracar
Բ
procer
«եղբայր»
Մատենագիտություն
H. AG 441;
Աճ. ՀԱԲ 15-16
ԵՂԵՆԳ
«յաւիտենական»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ըստ Աճառեանի (ՀԱԲ 2, 17) կարող է նոյնը լինել Աստուածաշնչի Եղեադ անվան հետ, որ թարգմանւում է «աստուծոյ յաւիտենականութիւն»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 17
ԵՂԻՃ
(աղիճ, աղիջ, եղինջ, աղինջ, աղինճ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *(s)kel- «կտրել» արմատի հետ՝ *klidio- (որպես «կտրող, ծակող»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղիճիկ
ԵՂՄՇՈՅ
««փափուկ» կամ «ողորկ» (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԵՂՄ
«մեղմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«հանգստանալ, հանդարտվել»
հ.-ե. արմատ՝ *sel-
«բարեհաճ լինել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- արմատի հետ, որի տակ միավորվող ձեւերը առանց այն էլ կասկածելի են։ Կասկածելի է կապը նաեւ *sel- արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղմիկ
ԵՂՈՒԿ
«խեղճ, թշվառ, ողորմելի, ավա՜ղ, ափսո՜ս, վա՜յ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«բնաձայնական»
-ուկ վերջածանցով
Աճառյանը բխեցնում է *leug’- «կոտրել, բեկանել» արմատից, բայց սրանից կա բնականոն լույծ-ը (լուծանել)։ *leug’-ի կողքին *leug- ձեւի առանձնացումը հարցը չի լուծում, որովհետեւ հայերենում *g-ն *u-ից հետո նույնպես պիտի փոխվեր ծ-ի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղկություն,
եղկելի,
եղկել,
եղկանք,
եղուկել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολολυγή
«ճիչ, ողբ»
հուն.
ελεγος
«եղերերգ»
հուն.
ελεος
«կարեկցություն, խղճահարություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 22;
Ջահ. ՀԼՊ 136
ԵՂՈՒՆԳՆ
ան, -ունք
(-ունկն, ուշ` ղունգն, ղնգունք, ըղունկն, ըղնկունք)
«եղունգ, թերիչ, հատիչ, եղնգաքար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *nogh-
(անմիջական նախաձեւ՝ *longh-, *ongh- / nogh-)
*ongh-li- ձեւի կողքին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղնգաբերան,
եղնգաքար,
եղեգնաքար,
եղենգնաքար,
եղնգնեայ,
լայնեղունգն,
սարդեղունգն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
nakhá-
հուն.
όνυξ
լատ.
unguis
հ. վ. գ.
nagal
լիտվ.
nagas
ռուս.
ноготь
«եղունգ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 22-23;
Ջահ. ՀԼՊ 141
ԵՂՍՈՎԹԻ
(Եսիովթ)
«ողորմություն»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
առնված է եբրայական ինչ-որ հատուկ անվան մեկնաբանությունից:
ԵՆԹ-
(ընթ-)
«ենթ(ա), ստոր(ա)-»
Ստուգաբանություն ()
Ընդ նախդիր-նախածանցի բարբառային տարբերակ՝ մտցված հունաբան հեղինակների կողմից:
ԵՊԵԱԿ
(վրիպակով՝ երեակ)
«անկողին»
((բբ))
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. έπι-αυς
«քնել (մի բանի վրա)»
փոխառություն հունարենից: Ամալյանը (ԲՀ 364) հանում է հուն. έπι-αυς «քնել (մի բանի վրա)» բայից (?):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։