Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 40 / 318
ԲՈԳ
(բոք, բոգի)
«մի բույս՝ օձադեղ, օձախոտոր, ճնճիան»
Ծագումն անհայտ է
ԲՈԺԳ
(բոժկ-, բուժկ-)
«անոտի, փտած, ապականված»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս իրանական փոխառություն՝ *božik, *božuk կամ *bužik, *bužuk:
ԲՈԼՈԶ
«մի կակղամորթ»
Ծագումն անհայտ է
ԲՈԼՈՐ
(–ի, –ից, –ոյ)
«բոլոր, ամբողջ, կլոր, բոլորակ, լուսնաշրջան, երկնաբեւեռ, կոկոն, գնդաձեւ զարդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փչել, ուռչել, բխել»
(անմիջական նախաձեւ՝ *bhol-)
*bhol- + -որ ածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոլորել,
բոլորակ,
բոլորակութիւն,
բոլորաձեւ,
բոլորշի,
բոլորովին,
բոլորովիմբ,
բոլորեքին,
բոլորեքեան,
բոլորապատել,
երեքբոլորաձեւ,
ծրաբոլոր
Նոր՝
բոլորանուէր, բոլորագիր, բոլորտիք
բոլորանուէր, բոլորագիր, բոլորտիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բլուր
մ. վ. գ.
bole «բողբոջ»
մ. վ. գ.
boln «հաստ, մեծ»
հ. վ. գ.
ballo
գ.
Ball «գնդակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 461
ԲՈԿԵՂ
««մի տեսակ կլորակ հաց» (բբբ. բոկ «այրուած խորիզ»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhe-
«տաքացնել, խորովել, բովել»
(անմիջական նախաձեւ՝ *bhog-)
*g- աճականով, *bhōg- ձեւի տարբերակն է
Հազիվ թե կապ ունենա փռյուգ. bekos «հաց» բառի հետ, որ «հացի կտոր» իմաստով հատկացվում է *bhe(n)g- «ջարդել» արմատին, որից՝ հայ. բեկանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φώγω «խորովել, տապակել»
հ. անգլ.
bacan
անգլ.
bake «եփել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 463
Տե՛ս նաեւ
ԲՈՇՆԱԿ
«գազարանման մի բոյս` singidium»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից։
ԲՈՌԻՏ
(ԲՈՌԻ)
««գիծ ընտիր» (տարընթերցուած` բոռիտ «բռնի. գիծ ընտիր»)»
((ԲՀ))
Անստույգ
Ինչ-որ օտարալեզու բառակապակցութիւն կամ բարդ բառի հայերեն արտայայտում (°):
ԲՈՍՈՐ
-այ
«արիւն, արնագոյն, արնակարմիր, կարմիր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βοσόρ < եբր. bāsərā) (քաղաքանուն, որ հայ հեղինակների մեկնաբանութեամբ եւ բարկութեամբ` «...կարմրութիւն ձորձոց իւրոց ի Բոսորայ», ստացել է նշուած իմաստները
քաղաքանուն, որ հայ հեղինակների մեկնաբանութեամբ եւ բարկութեամբ` «...կարմրութիւն ձորձոց իւրոց ի Բոսորայ», ստացել է նշուած իմաստները։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոսորաբուխ,
բոսորած,
բոսորակայլակ,
բոսորային,
բոսորատիպ,
բոսորերանգեան,
բոսորագեղ,
բոսորագոյն,
բոսորաներկ,
բոսորավառ,
բոսորափայլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 473
ԲՈՍՏ
«ախստ»
((ԲՀ))
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է։
ԲՈՐ
«բոր (հիւանդութիւն), բորոտութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bher-
«ծակել, կտրել, ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *bhor-)
Աղբյուր՝ սողդ. βr'wk'
(թերեւս)
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *bhor- *bher- «ծակել, կտրել, ճեղքել» արմատից։ ավելի հաւաստի է համարում բխեցնել իրանական աղբիւրից` իբրեւ վկայութիւն բերելով սողդ. βr'wk' բառը` ըստ Գոբյոյի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորոտ,
բորոտութիւն,
բորոտիլ,
բորոտանալ,
բորութիւն,
քած բոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhárvati «կրծում է, ծամում է, ճարակում է»
հայ.
բիր
հուն.
*φάρω «ճեղքել, մանրել»
լատ.
forō «ծակել»
լատ.
feriō «խփել, հրել, ծակել, ճեղքել»
լիտվ.
berrt «սրորել» (իմաստի համար` հմմտ. լատ. scabō «քերել» եւ scabies «բոր, քոս»)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 475
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։