Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«թեր» որոնման արդյունք՝ 1906 բառահոդված
· Էջ 40 / 191
ԴՄԴԵԼ
««ի գլուխ ելանել» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
թերեւս կապ ունի դնդել «ի գլուխ դնել» բառի հետ (ԲՀ)
Տե՛ս նաեւ
ԴՆԴԵՂ
(դնդող-)
««ալիք, ծփանք» (բրբ.)»
(բրբ.)
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«դողալ, դողդողալ»
Հնարավոր է կապը հնում ավանդված դնդղանք անստույգ բառի հետ («ալիք, ծփանք» կամ «վեճ, հակադրություն»): Բացառված չէ կապը հնդեւրոպական *dhel- «դողալ, դողդողալ» արմատի հետ, որից ծագում են դող-ը եւ, թերեւս, դդ-որդ բառի դդ- բաղադրիչը:
Տե՛ս նաեւ
ԴՈԴԱՆ
«արմավ»
Անստույգ
ըստ Աճառյանի՝ թերեւս ՀԳԲ-ի քստան խուրմա «մի տեսակ արմավ» բառահոդվածից քստան > դստան > դոդան > դողան ճանապարհով առաջացած
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 676-677
ԴՈՅԼ
(ուշ՝ -ոյ, -ի, -ից)
(դուլ, դօլ, դուդ)
«ջրաման, դոյլ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ իրանական աղբյուր (՞)
(թերեւս)
Փոխառության աղբյուր՝ մ. պ. dōl
(թերեւս)
«ջրհոս (կենդանակերպ)»
Փոխառության աղբյուր՝ պ. dōl
(թերեւս)
«դոյլ»
Փոխառության աղբյուր՝ ասոր. daul-ā
(թերեւս)
«դոյլ»
Իրանական dōl-ի աղբյուրը թերեւս ասորերենն է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դոյլել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 678-679
ԴՈՆ
«մի տեսակ կլոր հաց, ճարտարապետական մի զարդ, պաքսիմատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhōnā-
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhōnā- հիմքից։ կասկածելի է, որ հ.-ե. ō-ն չի դառնում ու, մանավանդ ռնգայինի մոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dhānā- «(հացա)հատիկ»
բոխ.
tāno «հացահատիկ»
լիտվ.
dúona «հաց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 679
ԴՈՐՍՈՎԻԼ
«քաղցից նվաղել»
Անստույգ (թերեւս)
Թերեւս կազմված է սովիլ բայիից՝ դոր- անծանոթ բաղադրիչով
ԴՈՒԴԵԼ
«թռչել»
(բբ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ: Թերեւս նույնը դու(ռ)ել «թաքչիլ» ձեւի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 681
ԴՈՒԼ
«դադար, հանգիստ, պատվեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dheu-
«պտտվել»
(անմիջական նախաձեւ՝ *dhūl-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhūl-՝ *dheu- «պտտվել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ղլալ,
դղալ,
անդուլ,
անդուլութիւն
Նոր՝
գործադուլ, գործադուլաւոր, դասադուլ, հացադուլ
գործադուլ, գործադուլաւոր, դասադուլ, հացադուլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
dvelja «պահել, մնալ»
հ. վ. գ.
twallen «պահել, ուշացնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 682
ԴՈՒՂԱՅ
I
«մի տեսակ թանկագին կերպաս»
Փոխառություն (թերեւս)
(ըստ Աճ. (ՀԱԲ 1, 683) ուղղելի է դուռայ). թերեւս փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
ԴՈՒՄԱՅ
«նմանություն» կամ «բնակվել»
(ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ եբր. dǝmth
(թերեւս)
«նմանություն»
Փոխառություն՝ թերեւս եբր. dǝmth «նմանություն» բառից։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 362
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։