Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 631 բառահոդված (էջ 40/64)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 482, սյունակ 1 Էջ 482
ՂՄՆԻՍԿՈՍ «պայմանական նշան (Աստվածաշնչի թարգմանության մեջ բնագրից տարբերվող բառերը նշանակելու համար)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. λημνίσκος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 168-169
Էջ 483, սյունակ 1 Էջ 483
ՂՈՒՄԱՆԱԿ ««պտղաբեր» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 485, սյունակ 1 Էջ 485
ՃԱԿ II «թացություն, խոնավություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
Հավանաբար ճախ «ճահիճ, բաց տեղ» տարբերակի հետ միասին ծագում է իրանական աղբյուրից։
Տե՛ս նաեւ
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՅ -ի, -ից «ուրուր, ագռաւացեղ մի թռչուն, մի արագիլ, մի տեսակ ծովաթռչուն»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմութիւն, որի նման կազմութիւններ կան հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում։ Աճառեանը (ՀԱԲ 3, 180-181) բերում է այս ձեւերը, բայց դրանց յարաբերութիւնը անյայտ է համարում։ Կա նաեւ հայ. բ. ճարեց «սեւ կեռնեխ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճայեակ, ճայեկ, անտառաճայ, մայրեճայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
чайка
«ուրուր»
վրաց.
čari, čaro
«ուրուր»
թրք.
çay
«ցին»
Մատենագիտություն
ՀԱԲ 180-181
Էջ 488, սյունակ 1 Էջ 488
ՃԱՆԲԱԿ «խնկաբեր մի բույս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. čanbak
փոխատու լեզու՝ պպզ. čanba
փոխառութիւն իրանական աղբիւրից
Մատենագիտություն
H. AG 183; Աճ. ՀԱԲ 183
Էջ 490, սյունակ 1 Էջ 490
ՃԱՐՃԻՐ «մի բույս, ասորեակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. jirjīr
տարբերակում է նաեւ մի այլ ճարճիր «վայրի նռան ծաղիկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 192
Էջ 491, սյունակ 1 Էջ 491
ՃԱՒԱՐՍ «մի տեսակ խաղող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. jāvars
(յուն. κλόρος-ի սխալ ընթերցանութիւնից առաջացած)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 194
Էջ 494, սյունակ 1 Էջ 494
ՃԽԼԵԼ «տրորել, ճզմել»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապուած է ճխմել եւ, թերեւս, ճխտել բայերի հետ՝ տարբեր աճականով։
Տե՛ս նաեւ
Էջ 494, սյունակ 1 Էջ 494
ՃԽՏԵԼ «ճխտել, խցկել»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապուած է ճխլել եւ ճխմել բայերի հետ՝ տարբեր աճականով
Տե՛ս նաեւ
Էջ 494, սյունակ 1 Էջ 494
ՃԿՈՒՌ -ու, -ով «կացին, տապար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Նման է սակուր բառին, բայց ինչպիսի՞ն է փոխյարաբերութիւնը։
Տե՛ս նաեւ