Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՒՐԷՆ
(-ի, -աց)
«օրէնք, կարգ, հին աւանդութիւն, իրաւունք, օրինագիր, սովորութիւն, հաղորդութիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *awδēn
փոխատու լեզու՝ պ. ādīn
փոխատու լեզու՝ պ. āyīn
Իրանական փոխառութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անաւրէն,
աւրէնսդիր,
աւրէնուսոյց,
աւրինական,
ապաւրինի,
յաւրինել
Մատենագիտություն
H. AG 510-511;
Աճ. ՀԱԲ 618
ԱՒՐԻՈՐԴ
(ուշ՝ -ի, -աց)
(օրիորդ, որիորդ, ուրւորդ)
«կոյս աղջիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pō-
«փոքր զաւակ, ձագ»
(անմիջական նախաձեւ՝ *pōu-)
աւր- արմատը
Թերեւս բաղադրութիւն աւր- (հնդեւրոպական *pōu- «փոքր զաւակ, ձագ» արմատից. հմմտ. հուն. παῦρος, լատ. parvus «փոքր») եւ -որդ (=որդի) բաղադրիչներով։ Ավելի քիչ հավանական է աւր-ը բխեցնել ուրարտ. euri «տեր» բառից (Ղափանցյան)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւրիորդութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
παῦρος
«փոքր»
լատ.
parvus
«փոքր»
ԱՔՍԻՆՏՈՒ
«ասեղնագործ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. όξυντήρ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 621
ԱՔՍՈՒՆԱԿԱՆ
«ծիրանի, ծիրանագույն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. όξός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 621
ԱՓԱՓԱՅ
(անփափայ-ք), -ի, -ից
«առապար, ապառաժուտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կրկնավոր կազմություն, որի արմատական ձեւի ծագումն անհայտ է:
ԱՓԼԵԶ
«ապտակ»
Ստուգաբանություն (բաղադրյալ)
Ծագում է ափ բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 365
ԱՓՈՒՃ
«խաղագնդակ»
Ստուգաբանություն (բաղադրյալ)
բարբառային վերջածանցավոր կազմություն՝ ափ + -ուճ
ԱՓՈՒՆԻԱԶ
«ի ծածուկ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՔԱԼ
«մետաքսաբույս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՔԱՂԱՂ
-ոյ
(աքալալ, ազալալ, այգալալ, այլեւ աքլալ, աքլար, աքլոր, աքլօր, ագլոր)
«հավի արու, աքաղաղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel-
«կանչել»
(անմիջական նախաձեւ՝ *kəl- կամ *kl-)
Կրկնավոր կազմություն, ձայնդարձային ձեւ
Կրկնավոր կազմության բնիկ հնդեւրոպական ծագման *քալ < հնդեւրոպական *kəl- կամ *kl- ձեւից, որ *kel- «կանչել» արմատի ձայնդարձային ձեւն է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
usa-kalā
հ. իռլ.
cailech
կիմր.
ceilliog
«աքաղաղ»
ան-կախ կազմություններ *kel- արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 368-369
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։