Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 9186 բառահոդված (էջ 40/919)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 21, սյունակ 1 Էջ 21
ԱԳՌԱՒ (-ու) «ագռավ, բու, մի համաստեղություն» (աստղաբաշխական)
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *ker- «բնաձայնական արմատ»
հ.-ե. արմատ՝ *ger- «բնաձայնական արմատ»
Բնաձայն բառ, որ կազմությամբ նման է հ.-ե., այլեւ ոչ հ.-ե. համիմաստ բառերին, հատկապես հնդեւրոպական *ker- բնաձայնական արմատից ծագող լատ. corvus, մ. իռլ. crū (<*krouos) եւ հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատից ծագող հ. վ. գերմ. krā(w)a, հ. անգլ. crāwe բառերին, բայց օրինաչափ համապատասխանություն չկա։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագռաւանալ, գայլագռաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. corvus
մ. իռլ. crū (<*krouos)
հ. վ. գերմ. krā(w)a
հ. անգլ. crāwe
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 79
Էջ 21, սյունակ 1 Էջ 21
ԱԳՐԻՏԻՍ (ագրաւտոս) «ագրախոտուկ» (բուս.)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἄγρωστις
Փոխառության աղբյուր՝ լատ. agrostis
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 80; Ղազ. ԲԲ 5
Էջ 21, սյունակ 1 Էջ 21
ԱԴԱԴ «շարժուն քանոն, ալիդադ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. ‘idāda
որից միջնադար. լատ. alidada > ֆրանս. alidade, անգլ. alidad.
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. alidada (միջնադար.)
ֆրանս. alidade
անգլ. alidad
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 80
Էջ 21, սյունակ 1 Էջ 21
ԱԴԱԴՌՈՄԱՍԹՈՎ (-ո՞) «ստացվել է եբր. Hadadrimmon հատուկ անվան մեկնությունից որպես հասարակ անուն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ եբր. Hadadrimmon
ստացվել է եբր. Hadadrimmon հատուկ անվան մեկնությունից որպես հասարակ անուն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 80
Էջ 21, սյունակ 1 Էջ 21
ԱԴԱՄԱՆԴ (-ի) (ադամանտ, ադամանդ, անդամանտ) «ադամանդ, մագնիս»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀδάμας
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ադամանդեայ, ադամանդեան
Մատենագիտություն
H. AG 338; Աճ. ՀԱԲ 80
Էջ 21, սյունակ 1 Էջ 21
ԱԴԱՐ (-այ) «եբրայական տոմարի 6-րդ ամիս» (տոմարական)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀδάρ
Փոխառության աղբյուր՝ եբր. adār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81
Էջ 21, սյունակ 1 Էջ 21
ԱԴԱՐՈՐ «մի տեսակ գոհար կամ մարգարիտ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. durra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81
Էջ 21, սյունակ 1 Էջ 21
ԱԴԵՆ (-այ) (ադին) «եդեմ, դրախտ» (կրոն.)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ ասոր. ‘əden
Փոխառության աղբյուր՝ եբր. ‘ēden
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ադենաբուղխ, ադինաբուխ, ադինասարաս, ադենային, ադենական
Մատենագիտություն
H. AG 300; Աճ. ՀԱԲ 81
Տե՛ս նաեւ
Էջ 21, սյունակ 1 Էջ 21
ԱԴԷՄ «ներկված սեկ (կաշի)»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. adīm
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81
Էջ 21, սյունակ 1 Էջ 21
ԱԴԻԱԼԻՊՏՈՍ ««անձանձրույթ» (իմա՛ «անընդհատ») (ԲՀ)»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀδιαλείπτως
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81