Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 45 բառահոդված (էջ 4/5)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԿՐՏԵԼ «լվանալ, մկրտել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)meukh- (անմիջական նախաձեւ՝ *(s)meug-) o-ձայնդարձ, *(s)meug- տարբերակից (*smug- > *մուկ եւ -րտ- աճական)
Կազմությամբ զուգահեռ է մխրճել բային, որ հավանաբար գալիս է մուխ «մխում» արմատից։ Այս դեպքում մկրտել բայի *մուկ- արմատն էլ գալիս է հնդեւրոպական *(s)meukh- արմատի *(s)meug- տարբերակից (*smug- > *մուկ եւ -րտ- աճական)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մկրտիչ, մկրտություն, մկրտատուն, մկրտարան, մկրտչական
Տե՛ս նաեւ
Էջ 559, սյունակ 1 Էջ 559
Ն- (3-րդ դեմքի ցուցական արմատ) «3-րդ դեմքի ցուցական արմատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(e)no
*(e)no արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նա, ան, նոյն, այն, աւանիկ, անաւանիկ, անդ, անդր, անդրեն, անտի, անդուստ, անդստին, անդանաւր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*ana
ավ.
ana
հուն.
ένη
«երեկ չէ առաջին օրը, վաղանց»
գոթ.
jains
լիտվ.
anas
ռուս.
он
«նա»
Մատենագիտություն
H. AG 478; Աճ. ՀԱԲ 416
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԶՈՐ «ճյուղ, բարակ ճյուղ, ճիպոտ, խրձակապ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 3, 550) համեմատում է հուն. ὄσχος եւ մ. պ. azg (>հայ. ազգ) «ճյուղ» բառերի հետ եւ վերականգնում հնդեւրոպական *ozg'ho- ձեւը, սակայն նախ` հնդեւրոպական *ozgho-ի *g-ն քմայնացած չէ, երկրորդ` անբացատրելի է մնում -ր-ն, երրորդ` չի բացատրվում կապը բարբառային ձեւերի հետ, եթե նախնական իմաստը «ծռել»-ն է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὄσχος
մ. պ.
azg
«ճյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550
Տե՛ս նաեւ
Էջ 664, սյունակ 1 Էջ 664
ՍԱՀՄԻ «հայկական տոմարի 3-րդ ամիս» (տոմարական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ քարթվ. *sam-
փոխատու լեզու՝ վրաց. sami
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 163
Էջ 677, սյունակ 1 Էջ 677
ՍԵՐԿ «այսօր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k’e-dui- (անմիջական նախաձեւ՝ *k’te) հայ. սե-
հ.-ե. արմատ՝ *dui- (անմիջական նախաձեւ՝ *deu-) հայ. -րկ
հին կազմութիւն` *k’e-dui- (*k’te)-> հայ. սե- եւ *dui- (*deu-ից)> հայ. -րկ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սերկեան, սերկածին, սերկս
Մատենագիտություն
Dumézil, BSI 48; Ջահ. ՀԼՊ 113
Էջ 677, սյունակ 1 Էջ 677
ՍԷԻՆ «ամսվա 28-րդ օր» (բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 703, սյունակ 1 Էջ 703
ՎԱՆԱԴ ««ամսի 14-րդ օրը» (բբ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 717, սյունակ 1 Էջ 717
ՏԱԳՐ (-ր) (տայգր) «ամուսնու եղբայրը, տագր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *daivēr- «տագր»
բնիկ հնդեւրոպական՝ *daivēr- «տագր» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dēvár
հուն.
δάήρ
լատ.
lēvir
հ. վ. գ.
zeihhur
«տագր»
Մատենագիտություն
H. AG 496; Աճ. ՀԱԲ 356
Էջ 736, սյունակ 1 Էջ 736
ՏՐԵ I (-եայ) «հայկական չորրորդ ամիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. tīr «Շնիկ (աստղ)»
փոխատու լեզու՝ պ. tīr «արեգակնային 4-րդ ամիս»
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 435-436
Էջ 778, սյունակ 1 Էջ 778
ՔԱՐ (-ի, հգն. -ն, քարինք, -րանց, -րամբք, եզ. գրծ. քարիւ, քարամբ) «քար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kar- «քար, կարծր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարակոփ, քարափ, քարկոծել, քարատաշ, երկանաքար, որձաքար, քարբուռն, քարածուխ, քարիւղ, քարահանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
karkara-
«կարծր, կոշտ»
հուն.
κάρκαρος
«կարծր, անհարթ»
լատ.
cancer
«խեցգետին»
կիմր.
carn
«քարակույտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 558-560