Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 67 բառահոդված (էջ 4/7)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 249, սյունակ 1 Էջ 249
ԸՆԿԱՊԻԼ «կապվել, կաշկանդվել, պրկվել»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է ըն(դ)- նախածանցով` *կապ-ճ-ել բայից, որի հիմքն է կապ+իճ-ը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 128
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՌ II «թաց, խոնավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «անմաքուր հեղուկ» (անմիջական նախաձեւ՝ *tor-s-)
«անմաքուր հեղուկ» արմատից, որտեղից նաեւ՝ թորել, թրել, թր-ջ-ել, թուրմ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորել, թրել, թրջել, թուրմ
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՒԼ (-ի, -աց) (խօլ, խուլ, բրբ. ղօլ) ««հիմար, խենթ. խեղճ» (բրբ. «տգեղ, անպըռգ, շատ կարճ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skēu-(t)- «կտրել, անջատել, քերել, քրքրել» (անմիջական նախաձեւ՝ *khəu-l-)
Իմաստով մոտ է *(s)k(h)el- «ծռել» արմատից ծագող խեղ, խուլ բառերի հետ, բայց հնչյունական առումով ունի այլ ձայնավորում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաւլանալ, խաւլութիւն, խաւլառատ, խաւլաբանութիւն, խաւլաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
skānti
«փսխում է, քրքրում է»
լիտվ.
kiãuras
«ծակուծկեն»
մ. վ. գ.
schiel
«բեկոր»
Տե՛ս նաեւ
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵԹ (խեդ) «խղճի խայթ, խիթ, փորացավ, խեթ նայվածք, ոխ, արգելք, հրում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Խայթ արմատի տարբերակը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խիթալ (-ել), անխեթ, բռնխեթ
Էջ 334, սյունակ 1 Էջ 334
Խ(Ղ)ԽԱՅԹ (-ի, -ից) «վերքի ուռուցք, բարախ, որդ, ճիճու, հպարտություն, կեղծիք, խարդախություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «խփել, կտրել» *k > *kh անցմամբ
Բաղադրյալ կազմություն (բարդ բառ)՝ խող- եւ խայթ. առաջինը կարելի է բխեցնել հնդեւրոպական *kel- «խփել, կտրել» արմատից՝ *k > *kh անցմամբ: Հմմտ. խիղ- (խող-): խայթ-ն էլ թերեւս առնված է ավելի լայն առումով (հմմտ. խեթ, խիթ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խ(ղ)խայթիլ, խղխայթումն, բազմախ(ղ)խայթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
calamitas
«վնաս»
լատ.
clades
«վնաս, աղետ, խեղություն, խեղանդամություն, հաշմ»
ռուս.
колоть
«ծակել»
Տե՛ս նաեւ
Էջ 358, սյունակ 1 Էջ 358
ԾԱՄ-(ԵԼ) «ծամելը, ծամում, որոճում, մտքով որոճում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'embh- «կծել, կրծել, ատամներով ջարդել, ծամել» (անմիջական նախաձեւ՝ *g'mbh-)
արմատից. հմմտ. հ. հնդկ. jámbhatē, jábhatē «ատամներով բռնել», հուն. γομφίος «ատամ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծամել, ծամելի, ծամն, անծամ, մեղմածամ, ծամոն, անծամելի, դժվարածամ, անծամել, ծամծմել, ծամծմուտ, ծամծմորել, ծամծմացնել, ծամարան, ծամանիկ, ծամուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jámbhatē, jábhatē
«ատամներով բռնել»
հուն.
γομφίος
«ատամ»
Մատենագիտություն
H. IF Anz. 42; Աճ. ՀԱԲ 441
Էջ 359, սյունակ 1 Էջ 359
ԾԱՆՐ -նու, -նունք, -նանց «ծանր, ծանրաշարժ, դանդաղաշարժ, սաստիկ, խիստ, դաժան, հղի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրացական con- «կշռել»
Քիչ համոզիչ է ըստ հոլովական ձեւաւորման, որ հիշեցնում է հնդեւրոպական ծագման մանր, փոքր բառերի հոլովումը, եւ ըստ ձայնաւորման (անբացատրելի է ա-ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանրանալ, ծանրութիւն, ծանրանաւել, ծանրաբուն, ծանրաբան, ծանրախաւս, ծանրանդամ, ծանրաբեկ, ծանրաբեռն, ծանրագին, գլխածանրիլ, ծանրաբարոյ, ծանրակշիռ, ծանրաչափ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 445
Տե՛ս նաեւ
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՅՏ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հնարաւոր է կապը կայթ կամ խայտ (վերջինս՝ կ/խ հերթագայութեամբ) արմատների հետ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայտառ, կայտիր, կայտառական, կայտառութիւն, կայտռալ, կայտռական, կայտռունակ
Տե՛ս նաեւ
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃԵԼՔ «հարս ու փեսայի բազմելու տեղ, գահավորակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. hačle
հարմարեցված հայ. -ելք ածանցին
Էջ 456, սյունակ 1 Էջ 456
ՀԵԿԵԿԱԼ (-ել) «հեկեկալ, ծաղրել, հեգնել»
Ստուգաբանություն (բնաձայն)
կրկնաւոր բնաձայնական կազմութիւն. հմմտ. հեծեծալ (հեծել)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հեկեկանք
Տե՛ս նաեւ