Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 57 բառահոդված (էջ 4/6)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՇՆԱԿ «կուռ, տափափուշ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս կաղանչանն բուսանվան տարբերակն է՝ իմաստի շփոթմամբ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍԿ II «շագանակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ստեղծվել է կասկ եւ կաստանայ բառերի խառնուրդով (շփոթությամբ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կասկենի
Էջ 400, սյունակ 1 Էջ 400
ԿԵՍԱՐՈՍ (կեսարոս) «իշխան»
Ստուգաբանություն (անստույգ)
Կայսր բառի սխալագրությունը՝ ա եւ տ տառերի շփոթությամբ
Էջ 403, սյունակ 1 Էջ 403
ԿԹԻԼ (*գթիլ՝ շփոթվելով գայթ-ի գիթ ձայնդարձի հետ) «թուլանալ, տկարանալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gei- «պտտել, ծռել (?)» (անմիջական նախաձեւ՝ *gi-t(h)-)
պահպանվել է միայն ածանցյալներով: Ավելի քիչ հավանական է (ըստ իմաստի) ենթադրել *կութ նախաձեւ եւ կապել *geu- «թեքել, ծռել, կամար կազմել» արմատի հետ, որ ունի *-t ածանցանու ձեւեր, բայց տարբեր իմաստներով («կոկորդ», «պարկ», «գրպան» եւ այլն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կթոտ, կթոտել, կթուտել, կթուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
keikr
«հետ թեքված մարմնով»
հ. իսլ.
kikna
«հետ թեքվել»
հայ.
կեղն
«թեք, զառիվայր» թերեւս
լատ.
gibber
«սապատավոր» (*gei-bh-?)
լիտվ.
geibti
«թուլանալ, նվաղել, տկարանալ»
Էջ 409, սյունակ 1 Էջ 409
ԿԼՈՒՆՈՒՍ «խունդատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qlūnūs
արաբ. qlūnūs (ընթերցված flunus` արաբ. նմանագիր q եւ f տառերի շփոթությամբ)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 600
Էջ 451, սյունակ 1 Էջ 451
ՀԱՐԲ (հորբ, հարֆ, հորփ) «կոտեմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. hurf
ձայնաւորի շփոթմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 57
Էջ 468, սյունակ 1 Էջ 468
ՀՈՒՍԱՄ II «մի թռչուն»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս շփոթված հուսամ բուսանվան հետ
Էջ 476, սյունակ 1 Էջ 476
ՁՄԵՌՆ (հգն. ձմերունք, սեռ. ձմերայնոյ), ուշ` -րան «ձմեռ, փոթորիկ, ալեկոծություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'heim- «ձմեռ» (անմիջական նախաձեւ՝ *g'heimerinos-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձմեռնասուն, ձմեռային, ձմերական, ձմեռային, ձմերանոց, ձմերատուն, ձմերել, ձմերուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
cheimerinos
լատ.
hibernus
«ձմեռային»
Մատենագիտություն
H. AG 470; Աճ. ՀԱԲ 156
Տե՛ս նաեւ
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈՅԶ -ի, -ից «որոնում, ծփանք, խռովք, հույզ, շփոթություն, աղմուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *yōz
աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուզել, յուզումն, յուզախնդիր, յուզական, ուզենալ, մտայոյզ, պահայոյզ, ջրայոյզ, բբայոյզ, բազմայոյզ, խռովայոյզ, հողմայոյզք, մաղձայոյզ, նորայոյզիչ, յուզմունք, յուզումնալից, սրտայոյզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
yaozaiti
«շարժվում է, տատանվում է, ծփում է»
հ. պ.
yaudatiy
«շարժվել»
Մատենագիտություն
H. AG 199; Աճ. ՀԱԲ 403-404
Էջ 566, սյունակ 1 Էջ 566
ՆԵՐԲՈՂ -ի, -ից «ներբող»
Ստուգաբանություն (անստույգ)
*ներ-փող կազմությունից՝ փ/բ շփոթմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ներբողեան, ներբողել, ներբողումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἐγκώμιον
«ներբող»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 445