Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 733 բառահոդված (էջ 4/74)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԳԱՐԻՈՆ «տարապարհակ, պարտադիր աշխատանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀγγαρήιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 183
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳԻԱՑԵԼ «մերժել, հերքել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սխալ բառաձեւ, որ ստացվել է ընգեաց=ընկեց կատարյալին արհեստականորեն անորոշ ձեւ տալով. Աճառյանը (ՀԱԲ 1, 184) բերում է հուն. բնագրի աղավաղված ձեւը՝ ἀνέτρεφω «սնել», փոխանակ ἀνατρεπω «կործանել, տապալել, հերքել»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՈՒՆՔ (ԲՀ) «ամբարտավանություններ»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս փոխառություն կամ օտարալեզու բառ, որովհետեւ գրված է «թարգմանի ամբարտաւանութիւնք»։ Սակայն որոշ ձեռագրերում գրված է անդութն, որ թերեւս յանդուգն բառի սխալագրությունն է:
Էջ 56, սյունակ 1 Էջ 56
ԱՆԵՐ I -ոյ, ուշ՝ -ի, -աց «աներ, կնոջ հայր, աներորդի, աներանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *an- «նախնի» (անմիջական նախաձեւ՝ *anero-) հնչյունապես քիչ հավանական է *anetero
հնչիւնապես քիչ հաւանական է *anetero
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աներանալ, Լիբանաներ, աներորդի, աներձագ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
հան
հ-ով՝ ի տարբերութիւն աներ-ի
հ. վ. գ.
ano
«նախնի, նախապապ»
Մատենագիտություն
Pok. IEW 37
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԻԿԱՅ «անդ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հետո արեւմտահայ տարբերակի մեջ մտած անիկա «այն, նա» դերանվանական ձեւն է՝ ԲՀ-ի «անդ» մոտավոր մեկնաբանությամբ:
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆՁԱՒ -ի, -աց «(քար)այր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ang'h- «նեղ, նեղացնել» (անմիջական նախաձեւ՝ *ang'hewā-) որպես «նեղ տարածություն»
(որպես «նեղ տարածություն») *ang'h- «նեղ, նեղացնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարանձաւ, քարանձաւամուտ, անձաւախիտ, անձաւախոռ, պաղանձաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
անձուկ
հ. վ. գ.
angi
«նեղ, անձուկ»
մ. կիմր.
einggaw
«զետեղված լինել, պարունակվել»
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆՁՆ -ին, -ինք, -անց «ինքը, անձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ang'hen- «շունչ, անձ»
«շունչ, անձ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձնազով, անձնական, անձնակից, անձնասպան, անձնատուր, անձնգովութիւն, անձնահաճոյ, անձնսիրութիւն, անձնընտիր, անձնիշխան, առանձնել, ստանձնել, յանձանել, անձնիւր, անցնիւր, դատարկանձն, միանձն, մեծանձն, վեհանձն, յանձնձել, անձնուէր, անձնուիրութիւն, առանձին(ն), անձնականութիւն, անձնավստահ, անձնատուութիւն, անձնազոհ
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՋՐՊԵՏ (-ի, -աց, -ից, -ոյ) «իրարից բաժանող բան, արգելք, տարբերություն, խտրություն, անջրպետիչ, անջրպետված»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Ծագումն անհայտ է։ Թերեւս իրանական փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անջրպետել, անջրպետութիւն, անանջրպետ
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՏԱՐ ««արբա, կշռորդ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 64, սյունակ 1 Էջ 64
ԱՇԱՐԱՅ (աշորայ) «մի հացաբոյս՝ տարեկան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշարային, աշարեղէն, աշորեայ, աշորուկ