-ինք` նախատինք, բերդայինք, գահինք, դստինք, հեգենայինք, մաղինք, քրիստոսինք: Այս ածանցի տակ միաւորուող` բայերից անուններ ածանցող -նիք-ը (նախատինք) եւ հաւաքական անուններ կազմող -ինք-ը հաւանաբար նոյն ծագումն ունեն, ինչ -ն-ով վերջացող մի շարք բառերի -ինք-ը, որ գալիս է հ.-ե. *-n-ով վերջացող հիմքերի հոգնակի *en-es ձեւից` առն «վայրի ոչխար» - առինք, բեռն - բեռինք, գառն-գառինք, դառն- դառինք, եղն - եղինք, լեառն - լերինք, այլեւ ազն «սերունդ» - ազինք, խաշն-խաշինք, նեռն- նեռինք. եզակի թւում ն-ից զուրկ քար տիպի բառերի հոգնակի քարինք ձեւի համաբանութեամբ -ինք-ը կարող էր տարածուել եւ ստանալ ինքնուրոյն հաւաքականի արժէք:
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *en-es
հոգնակի ձեւ
Այս ածանցի տակ միաւորուող` բայերից անուններ ածանցող -նիք-ը (նախատինք) եւ հաւաքական անուններ կազմող -ինք-ը հաւանաբար նոյն ծագումն ունեն, ինչ -ն-ով վերջացող մի շարք բառերի -ինք-ը, որ գալիս է հ.-ե. *-n-ով վերջացող հիմքերի հոգնակի *en-es ձեւից: Եզակի թւում ն-ից զուրկ քար տիպի բառերի հոգնակի քարինք ձեւի համաբանութեամբ -ինք-ը կարող էր տարածուել եւ ստանալ ինքնուրոյն հաւաքականի արժէք:
Գեւորգ Ջահուկյան (1920–2005) — ականավոր հայ լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
«Հայերեն ստուգաբանական բառարանը» (հրատարակված 2010 թ․, Երեւան, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 821 էջ)
ամփոփում է հայոց լեզվի բառապաշարի պատմահամեմատական հետազոտության բազմամյա արդյունքները։
Թվային շտեմարան եւ համակարգչային ծրագիր՝ Ռուբեն Թարումյան (tarumian.am):
Շտեմարանի առանձնահատկությունները՝
Յուրաքանչյուր բառահոդվածի համար հասանելի է տպագիր բնօրինակ էջի սանդղացվող պատկերը (nayiri.com)։
Բազմամակարդակ որոնում՝ ըստ գլխաբառի, իմաստի, հ.-ե. արմատների, փոխատու լեզուների եւ բաղադրությունների։
Բոլոր տեքստերը ներկայացված են դասական ուղղագրությամբ («եւ»):
Վիքի սկզբունքով WYSIWYG համայնքային սրբագրման եւ քննարկումների համակարգ՝ շտեմարանի ինքնաշխատ պահուստավորմամբ (backup):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։