-անոց` ամարանոց, ձմերանոց, կողմանոց, թիկնանոց, եզնանոց, աւազականոց: Կազմուած է -ան տարրից եւ -ոց ածանցից, ընդ որում -ան-ի ծագումը տարբեր է. այն մասամբ գոյականական հիմքակազմ տարր է` ամարանոց (հմմտ. ամառն, սեռ.-տր. ամարան), կողմանոց, ձմերանոց (-անոց-ի հետագայ միասնական ըմբռնմամբ եւ տարածմամբ` եզնանոց, թիկնանոց), մասամբ, թերեւս, -ան հոգնակերտ-հաւաքականանիշը` աշակերտանոց, աւազականոց, երիտասարդանոց, մասամբ էլ բայական հիմքակազմ տարր` ելանոց (ՆՀԲ-ում չկայ, Լ. Հովհաննիսեան, 194), հեծանոց (եթե կապուած է հեծանեմ բայի հետ. հմմտ. նաեւ հեծան):
Ստուգաբանություն ()
Կազմուած է -ան տարրից եւ -ոց ածանցից, ընդ որում -ան-ի ծագումը տարբեր է. այն մասամբ գոյականական հիմքակազմ տարր է` ամարանոց (հմմտ. ամառն, սեռ.-տր. ամարան), կողմանոց, ձմերանոց (-անոց-ի հետագայ միասնական ըմբռնմամբ եւ տարածմամբ` եզնանոց, թիկնանոց), մասամբ, թերեւս, -ան հոգնակերտ-հաւաքականանիշը` աշակերտանոց, աւազականոց, երիտասարդանոց, մասամբ էլ բայական հիմքակազմ տարր` ելանոց (ՆՀԲ-ում չկայ, Լ. Հովհաննիսեան, 194), հեծանոց (եթե կապուած է հեծանեմ բայի հետ)։
Գեւորգ Ջահուկյան (1920–2005) — ականավոր հայ լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
«Հայերեն ստուգաբանական բառարանը» (հրատարակված 2010 թ․, Երեւան, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 821 էջ)
ամփոփում է հայոց լեզվի բառապաշարի պատմահամեմատական հետազոտության բազմամյա արդյունքները։
Թվային շտեմարան եւ համակարգչային ծրագիր՝ Ռուբեն Թարումյան (tarumian.am):
Շտեմարանի առանձնահատկությունները՝
Յուրաքանչյուր բառահոդվածի համար հասանելի է տպագիր բնօրինակ էջի սանդղացվող պատկերը (nayiri.com)։
Բազմամակարդակ որոնում՝ ըստ գլխաբառի, իմաստի, հ.-ե. արմատների, փոխատու լեզուների եւ բաղադրությունների։
Բոլոր տեքստերը ներկայացված են դասական ուղղագրությամբ («եւ»):
Վիքի սկզբունքով WYSIWYG համայնքային սրբագրման եւ քննարկումների համակարգ՝ շտեմարանի ինքնաշխատ պահուստավորմամբ (backup):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։