Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 665 բառահոդված (էջ 4/67)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԽԹԱՆՔ «մի տեսակ հիվանդություն»
Ստուգաբանություն (բնիկ հայերեն)
կազմված է խիթ «ցավ, վերք, հիվանդություն» բառերից՝ ան ոչ ժխտական նախածանցով:
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆԿՂՏԱՆԱԼ «վատ բան տենչալ, տոփալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կազմված է ան- սակաւ գործածական նախածանցով՝ կտղիլ բայի հիմքից, կտիղ > կղիտ դրափոխությամբ։
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՍԱԼ «խոսքը լսել, խոսքին հնազանդվել, համբերել, սպասել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *enk'- «հասնել» (անմիջական նախաձեւ՝ *onk'- կամ *nk'-)
հ.-ե. արմատ՝ *nek'- «հասնել»
Որեւէ կապ կա՞ հնդեւրոպական *enk'-, *nek'- «հասնել» արմատի հետ (*onk'- կամ *nk'-> անս), որին սովորաբար հանգեցնում են հասանել բայը։ Բնականաբար, հանդես են գալիս երկու ձեւերը իրար հետ կապելու հնչյունական ու իմաստային դժվարություններ։ Սակայն նշենք, որ նախ՝ հասանել բայի բխումն այս արմատից ինքնին հնչյունապես հեշտ չէ, երկրորդ՝ հնդեւրոպական արմատին հանգեցվող ձեւերի իմաստները առանձին դեպքերում զգալիորեն հեռու են վերականգնվող հիմնական իմաստից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չանսական, չանսացութիւն, չանսատրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
(ge)nægum
«մոտենալ, դիմել, ձեռնարկել»
խեթ.
henk, hink
«հանձնել, հանձնարարել, սահմանել, նշանակել, բաշխել»
Տե՛ս նաեւ
Էջ 65, սյունակ 1 Էջ 65
ԱՇՏՈՒՃ (-ոյ) (աստուճ, աշտուճ) ««ցամաք» (հաց)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խոտ.-սակ. astauča «ցամաք»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 515
Էջ 68, սյունակ 1 Էջ 68
ԱՊԱՐՀԱՅԻԿ «պարսկական մի տեսակ գունդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 69, սյունակ 1 Էջ 69
ԱՊՃԻՌ ««մի տեսակ քնար» կամ «երգ» (բբ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
Էջ 70, սյունակ 1 Էջ 70
ԱՊՈՒԿԱԼԱՄԻՆ (պուկալամին, ապուկալիմ) «մի տեսակ կերպաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. abū qalamūn
փոխատու լեզու՝ պ. būqalamūn
փոխատու լեզու՝ հուն. ὑποκαλάμιον
արաբ. abū qalamūn, պ. būqalamūn < հուն. ὑποκαλάμιον:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 237
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՐՈՒՐ «սմբուլի տեսակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. ābrūd
ābrūr ընթերցմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 244
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍ I (-ի, -ից) «ասվածք, խոսք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ag- «ասել» g > ս անցմամբ, ինչպէս *eg(ō) > ես փոխանակ *եծ-ի, թէեւ ծ-ն առկա է առ-ած բառում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասել, ասացած, ասող, ասուն, անասուն, վիպասան, վիպասնել, սրբասաց, գովասանական, բարե(ա)սաց, կանխասաց, ճարտ(ար)ասան, այլասացիկ, արտասանել, բացասական, բացասել, ստորասել, ապուտութիւն, ապաստել, ապուստել, բացասել, ապուշել, ապոսել, ապումնել, անապուտելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
āha
«խոսեց»
հուն.
ἠκτ
«ասել»
լատ.
ajo
«ասել, խոսել, հաստատել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 266; Pok. IEW 290
Տե՛ս նաեւ
Էջ 79, սյունակ 1 Էջ 79
ԱՍՊԱՐԻՍ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. asprēs
փոխատու լեզու՝ պ. asprēs/z
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասպարիսել, ասպարիսախաղաց, ասպարիսական
Մատենագիտություն
H. AG 109; Աճ. ՀԱԲ 273