Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽԱՉԵՆ(Ե)ԱԿ
«մի արու չորքոտանի (քարա՞յծ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԽԱՐԱՔ
«արմավ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. xarak
«արմավի տեսակ, չոր արմավ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 342
ԽԵՂԴ
II
(-ի, -ից)
(խիղդ)
«խեղդում, խեղդելու բռն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ծագմամբ կապված է հեղձ արմատի հետ: Հազիվ թե կապ ունենա *(s)kel- «չորացնել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղդել,
խեղդամահ,
խեղդան,
խեղդարկել,
խեղդելիք,
խեղդումն,
ձիւնախեղդ,
բբախեղդ,
լարախեղդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκέλλω
«չորացնել»
հուն.
σκληρός
«չոր, կոշտ, ծանր, մռայլ»
գ.
helleg
«հոգնած, ծարավից ուժասպառ»
Մատենագիտություն
Ջահուկյան, ՕԻԴՊԱՅ 112
ԽԼԻԿ
«անզօր, տկար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«չորանալ, ցամաքել»
(անմիջական նախաձեւ՝ *khēl-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκελίφρος
«չորացած, նիհարած»
հ. շվեդ.
skäll
«նիհար, բարակ, անհամ»
մ. վ. գ.
hel
«թոյլ»
մ. վ. գ.
hellec
«հոգնած»
լատվ.
kàlss
«նիհար»
ԽՇԿԻԼ
«չորանալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. xušk
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 381-382
ԽՈՐԹ
ուշ՝ -ոյ, -ու, -ի, -ից
«հարճորդի, պոռնկորդի, խորթ (անհարազատ) որդի, խորթ, կեղծ, կոշտ, անհարթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ, չորացած, նիհար, հյուծված»
(անմիջական նախաձեւ՝ *khorth-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khorth-` *(s)ker- «կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ, չորացած, նիհար, հյուծված» արմատից: հմմտ. ատամնային ածականով՝ հ. վ. գ. scrato «չար ոգի», շվեդ. skratte «ուրվական», նորվ. screda «թույլ մարդ», մ. ն. գ. schrade «բարակ, նիհար, խղճուկ», հ. իսլ. skydda «կծկված կաշի», լիտվ. skràusti (skraudù) «խորդուբորդանալ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորթանալ,
խորթութիւն,
խառնախորթ,
աւտարախորթ,
խորտուբորտ,
խորդուբորդ,
խորթուբորթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
scrato
«չար ոգի»
շվեդ.
skratte
«ուրվական»
նորվ.
screda
«թույլ մարդ»
մ. ն. գ.
schrade
«բարակ, նիհար, խղճուկ»
հ. իսլ.
skydda
«կծկված կաշի»
լիտվ.
skràusti (skraudù)
«խորդուբորդանալ»
ԽՈՐՇ
IV
«խորշակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. hōrš
«չոր»
Տարածուած ձեւն է խորշակ (տե՛ս), բայց կա նաեւ առանց -ակ-ի ձեւ՝ թերեւս ենթադրուած խորշակ-ից (իրանական առանց -āk-ի ձեւ՝ hōrš, բուն նշանակում է «չոր» (<hōšāk «չորացնող (քամու մասին)»):
Տե՛ս նաեւ
ԽՈ(Ր)ՇՈՏ
-ոյ
«չոր խոտ, խոխով»
Ստուգաբանություն (բնաձայն)
բնաձայնական կազմութիւն խո(ր)շ- (հմմտ. խոր(շ)ել) + -ոտ ածանց
Տե՛ս նաեւ
ԽՈՒՇԿ
«չոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. xušk
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խշկիլ,
խշկել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 382
ԽՈՒՇԿԻ
(խուշքի)
«ձիու չոր բրիթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. xuški
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 421
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։