Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որի» որոնման արդյունք՝ 422 բառահոդված · Էջ 4 / 43
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 104, սյունակ 1 Էջ 104
ԱՒՐԻՈՐԴ (ուշ՝ -ի, -աց) (օրիորդ, որիորդ, ուրւորդ) «կոյս աղջիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pō- «փոքր զաւակ, ձագ» (անմիջական նախաձեւ՝ *pōu-) աւր- արմատը
Թերեւս բաղադրութիւն աւր- (հնդեւրոպական *pōu- «փոքր զաւակ, ձագ» արմատից. հմմտ. հուն. παῦρος, լատ. parvus «փոքր») եւ -որդ (=որդի) բաղադրիչներով։ Ավելի քիչ հավանական է աւր-ը բխեցնել ուրարտ. euri «տեր» բառից (Ղափանցյան)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւրիորդութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. παῦρος «փոքր»
լատ. parvus «փոքր»
Էջ 105, սյունակ 1 Էջ 105
ԱՓԱՓԱՅ (անփափայ-ք), -ի, -ից «առապար, ապառաժուտ»
Ծագումն անհայտ է
Կրկնավոր կազմություն, որի արմատական ձեւի ծագումն անհայտ է:
Էջ 107, սյունակ 1 Էջ 107
ԱՔՍՈՐ (էքսորի, էքսոռի), -ից «աքսոր, տարագրություն»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. aksoria (eksoria) < հուն. εξορία
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աքսորել, աքսորանք, աքսորական, աքսորավայր, աքսորատեղի, աքսորում
Մատենագիտություն
H. AG 301; Աճ. ՀԱԲ 370
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՂԱՐՋ (-ի, -աց, -ոյ) (բաղարծ) «բաղարջ, չթթված խմորից թխված կլոր եւ փափուկ հաց, չխմորված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel- «փչել, ուռցնել» (անմիջական նախաձեւ՝ *bhelrghio- կամ *bhelrdhio-) ըստ բաղարջի կլոր ձեւի այսպէս կոչված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղարջակեր, բաղարջընծայ, բաղարջեայ, բաղարջիկ, բաղարջակ
Էջ 120, սյունակ 1 Էջ 120
ԲԱՐԱԿ II ««որսի շուն». փարաք, պառակ «պոռնիկ» (փխբ.)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *bārak
որից` թրք. barak, կիրգիզ. barag
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փարաքեան, փարաքումն
Մատենագիտություն
Աղայան, ԲՀՀ 36-41
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵՂԿԵԼ «նեղել, տառապեցնել. վշտակցել (՞)» (բբ)
Ծագումն անհայտ է (՞)
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *bhel-eu- «խփել, թուլացնել, հիվանդացնել» հիմքի հետ՝ *bhel-u- > բեղզ, որից բարբառային խլացմամբ բեղկ (՞).
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. balwjan «նեղել տառապեցնել, չարչարել» ((՞))
Էջ 126, սյունակ 1 Էջ 126
ԲԵՐՁ (ուշ՝ բերձ(ր)) «բարձ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bherg’h- «բարձր»
որից նաեւ՝ բարձնալ, բարձր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկնաբերձ, երկնաբերձագույն, լեռնաբերձ, բարձրաբերձ, ուղղաբերձ, մեծաբերձ, լանջաբերձ, լուսաբերձ, հրաբերձ, համբարձաբերձ, բարձրաբերձութիւն, բերձաբերիլ, բերձակատար, բերձրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մակեդ. Βέργα
թրակ. Βεργούλι
իլլիր. Berginium
կիմր. bera «կույտ»
գ. Berg «լեռ»
Մատենագիտություն
H. AG 428; Աճ. ՀԱԲ 444; Ջահ. ՀԼՊ 116
Էջ 127, սյունակ 1 Էջ 127
ԲԶԱՔ «արու այծ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. buzak «այծիկ»
Աղբյուր՝ ասոր. bzqā
որից նաեւ ասոր. bzqā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 44
Էջ 129, սյունակ 1 Էջ 129
ԲԻՐ (-ի, -աց, ուշ` -ոյ) «փորիչ, հաստ գաւազան, մահակ, կռանի կոթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher- «խփել» (անմիջական նախաձեւ՝ *bher)
Բնիկ հնդեւրոպական` *bher «խփել» արմատից, ըստ ոմանց` *bhi-ro-` ըստ այլոց` *bhi-tro, իբր *tr> հր> հ անցմամբ, ինչպէս բահ-ի ժամանակ (տե՛ս), մանաւանդ որ կայ բարբառային բիրդ ձեւը` միջին օղակի հ-ի պահպանմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրել, բրածեծ, բրատուր, բրածոյ, բրիչ, բրագոռ, բրաքարի, գետնաբիր, երկրաբիր, հողաբիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. φιτρός «գերան»
հ. հոլ. bїail
հ. վ. գ. bi(h)al «տապար, կացին»
գ. Bille «բրիչ. տապար, կացին»
ռուս. бич «մտրակ»
Մատենագիտություն
Pok. IEW 117; Աճառյան 392, 452
Տե՛ս նաեւ
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԴՈՐ (-փնդոր) «խառն»
Անստույգ (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *bhendh- «կապել»
կազմուած է առանձին չգործածուած *բնդ- արմատից եւ -որ անձանցից։ բնդ-ը կարո՞ղ է արդյոք կապված լինել հնդեւրոպական *bhendh- «կապել» բայի հետ՝ իմաստային յուրահատուկ զարգացմամբ. սրանից թերեւս տարբեր է բրբ. բնդել, «մի կերպ կարել» բայը, որից՝ բնդորել, բնդբնդորել (բնդմնդորիլ) եւ որը թերեւս նույնպես կապված է *bhendh-ի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնդորել, անբնդոր, խառնափնդոր, խառնաբնդորապէս, խառնաբնդորել