Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՅՈՐԴՈՐ
«եռանդուն, պատրաստակամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er-, *or-
«շարժել, հուզել, բարձրացնել»
(անմիջական նախաձեւ՝ *ordh-)
*-dh- աճականով եւ -որ ածանցով
բնիկ հնդեւրոպական` *ordh- ` *er-, *or- «շարժել, հուզել, բարձրացնել» արմատից` *-dh- աճականով եւ -որ ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորդորել,
յորդորակ,
յորդորութիւն,
յորդորումն,
բազմայորդոր,
կամայորդոր,
մարտիրոսայորդոր,
քբայորդոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
órothūno
«գրգռել, հուզել»
Տե՛ս նաեւ
ՇԱՐԺ
(-ի, -ից)
«երերում, շարժում, երկրաշարժ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«պտտել, դարձնել, շրջել»
(անմիջական նախաձեւ՝ *sker-gh-)
*gh > ժ անցման համար հմմտ. *eghi- > իժ
Կապ ունի՞ հնդեւրոպական *(s)ker- «պտտել, դարձնել, շրջել» արմատի հետ՝ *sker-gh- > շարժ (*gh > ժ անցման համար հմմտ. *eghi- > իժ)։ Կասկածելի է իրանական ծագման վարկածը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շարժել,
շարժահիմն,
շարժումն,
շարժուն,
շարժիչ,
անշարժ,
գետնաշարժ,
դյուրաշարժ,
թեթեւաշարժ,
հողմաշարժ,
երկրաշարժ,
զինաշարժ,
արագաշարժ,
դժվարաշարժ,
շարժապատկեր,
շարժառիթ,
շարժօն,
անշարժութիւն
Տե՛ս նաեւ
ՇԱՐՇԵԼ
(շարժել)
«պատառոտել, ցնցել, ուժեղ շարժել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել»
Կրկնավոր կազմություն (խարխլել-ի տիպի), որի արմատը թերեւս կապ ունի հնդեւրոպական *(s)ker- «կտրել» արմատի հետ (թերեւս բաղարկվել է շարժ արմատի հետ եւ ստացել «ցնցել» իմաստը)։
Տե՛ս նաեւ
ՇՈՒՇԱԿԵԼ
«շարժել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՇՔԹԵԼ
(ժքթել)
«ջուրը շարժել, գայթեցնել»
Ստուգաբանություն (բնաձայն)
բնաձայնական-պատկերաւոր կազմութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շքթալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ժայթքել
ՎԱԶ
(-ի, -ից)
(վաշե, վաշիկ)
«(մորթածածկ) սայլ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հնչյունապես հնարավոր չէ կապել հնդեւրոպական *uegh- «շարժել, քշել» արմատի որեւէ ածանցյալի հետ որպես փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաշկատուն
ՏԱՂՏԵԼ
«շարժել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
տղտել-ի սխալագրությունը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անտաղտելի
Տե՛ս նաեւ
ՏԱՏԱՆ
(-ի, -աց)
«տատանում, տատանողական»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *den-
«շարժել»
(անմիջական նախաձեւ՝ *dń-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տատանել,
տատանումն,
անտատան,
մշտատատան,
յոգնատատան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δονέω
«տեղից շարժել, ցնցել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 380
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։