Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳՕՃԱԿ
(կօճակ)
«մի ծաղիկ»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ պրսկ. guča
«մանր սալոր, շլոր, ալուչա»
Կա պրսկ. guča, բայց նշանակում է «մանր սալոր, շլոր, ալուչա»:
ԴԱԳԱՂ
(-ի, -աց)
(դագեղ)
«դագաղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheguh-
«այրել»
(անմիջական նախաձեւ՝ *dhogu-)
o-ձայնդարձ
դագաղ-ն սկզբնապես պիտի նշանակեր «աճյունի հետ կապված»։ ... բայց աճյունի գաղափարի հետ կապված լինելը դարձնում է այս ստուգաբանությունը անհավանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դագաղատր,
դագաղակիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τεφρα
«մոխիր, աճյուն»
լատ.
fuvilla
«տաք մոխիր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 610
ԴՈՅԶ(Ն)
«քիչ, մի քիչ, սակավ, աննշան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheugh-
«շոշափել, դիպչել»
Թեեւ հնչյունապես համապատասխանում է հնդեւրոպական *dheugh- «շոշափել, դիպչել» արմատին, բայց իմաստային կապը կասկածելի է («նպատակակետ, կետ» միջանկյալ օղակո՞վ)։ Էլ ավելի հեռու է մնում *dheu- «փոշի, ծուխ» արմատը, թեեւ «փոշի» իմաստից հնարավոր է «մանր» եւ ապա՝ «քիչ, սակավ» իմաստների ածանցվելը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դոյզնագիտ,
դոյզնաբար,
դոյզնաքնեայ
ԴՐՈՇՄ
-ի, -աց (°)
«հետք, նշան, կնիք, խարան, օծում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրոշմել,
դրոշմիչ,
դրոշմաբար,
դրոշմատրութիւն,
անդրոշմ,
խաչադրոշմ,
ձուլադրոշմ,
նկարադրոշմ,
նշանադրոշմ,
դրոշմաթուղթ,
դրոշմանիշ,
նամականիշ
ԵԼԵԿՏՐ(Ի)ՈՆ
-ի, -ից, -աց
(ելեկտռոն, ելեքտռոնի, ելէքտռոիոն, ելեքտռիոն, էլեքտռիոն, իլեքտռոն, իլիքտռիոն, իղիկտռիոն, ղեկտռորոն)
««դեղին սաթ» (նոր՝ էլեկտր- հիմքով նշանակում է «էլեկտրականություն»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
նոր՝ էլեկտր- հիմքով նշանակում է «էլեկտրականություն»
ԵՐԳԻԾԱՆԵԼ
(երգէծ-. հերգիծանել)
«պատռել, ճեղքել, պայթեցնել, գծել, նշան անել, կծել, նախատել, ծաղրել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer-
«պատռել, ճեղքել, քերծել, ճանկռոտել»
(անմիջական նախաձեւ՝ *ureid-s)
արմատից (Ֆրիսկ)։ Հնչյունապես խոցելի է Հյուբշմանի ստուգաբանությունը (IF Anz. 10, 47), որ բերում է Աճառյանը՝ *urēg- (պիտի գար *երգիծ- եւ երգծանեմ)։ Երկու դեպքում էլ առկա է ս-ի՝ *r-ից առաջ պահպանվելու եւ *g-ի փոխվելու խնդիրը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երգիծանիչ,
երգիծումն,
երգիծական,
երգիծանք,
երգիծաբան,
երգիծաբանական
ԵՐԻՆՋ
(-ոյ, -ու)
«էգ հորթ, մատաղ կով, կով»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'er-
«գլուխ, եղջյուր, եղջերավոր անասուն»
(անմիջական նախաձեւ՝ *k'rentio-)
հմմտ. հ. վ. գ. (h)rind «խոշոր եղջերավոր անասուն, տավար, եզ» (ըստ Պատրուբանյանի. մերժում է Աճառյանը, ՀԱԲ 2, 56, առանց հաշվի առնելու, որ *k'r-ով սկսվող նախաձեւի դեպքում *k'-ն կարող էր ընկնել, ինչպես k'l-ի դեպքում). (հմմտ. *k'luke-> լսել, *k'lu-ro> լուր)։ Ավելի քիչ հավանական է բխեցումը կենդանի նշանակող արմատից՝ որոջ բառի հետ միասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երնջ(ն)ակ,
երիժնակ,
իգատերնջնակ,
իգատերնջայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
(h)rind
«խոշոր եղջերավոր անասուն, տավար, եզ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 56
ԶԱՂԱՏ
««անջատական մի նշան» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԹԱԹԱՂԵԼ
«թաթախել» կամ «ծեծել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tā-
«հալչել»
*-l ածականով
եթե ճիշտ է առաջին նշանակությունը, ապա առկա է կրկնավոր ձեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։