Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 40 բառահոդված (էջ 4/4)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԼ II «խաբեություն, մոլորություն, սխալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mol’- «խաբել» (անմիջական նախաձեւ՝ *mel-)
Բնիկ հնդեւրոպական՝ *mol’- *mel- «խաբել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոլար, մոլարանուն, մոլարումն, խաւարամոլար, մտամոլար, մոլոր, մոլորիմ, մոլորեցուցանեմ, մոլորութիւն, մոլորակ, մոլորական, մոլորահողմ, մտամոլոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
mairya-
«խաբեական»
մ. իռլ.
mell-
«մեղք, հանցանք, սխալ»
մ. իռլ.
mellaim
«խաբել»
լիտվ.
mēlas
«սուտ, ստախոսություն»
հայ.
մեղք
հայ.
մեղանչել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 340
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԼ III «առատ, շատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mol «ուժեղ, մեծ» (անմիջական նախաձեւ՝ *mel-)
Բնիկ հնդեւրոպական՝ *mol (*mel-) «ուժեղ, մեծ» արմատից: Աճառյանը (ՀԱԲ 3, 340) միացնում է մոլ «մոլորություն» արմատին, բայց նշում է իմաստի տարբերությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հացամոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μάλλον
«ավելի շատ»
լատ.
multus
«շատ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 340
Էջ 533, սյունակ 1 Էջ 533
ՄՈՂ «ծուռ, ծուռումուռ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel- «վրիպել, ձախողել, խաբել» (անմիջական նախաձեւ՝ *mol- (*mel-))
Կապուած է մոլոր, մոլար բառերի հետ՝ լ-ղ հերթագայութեամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղամող
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
mairya-
«խաբեական, սուտ»
հայ.
մեղ-ք, մոլոր, մոլար
մ. իռլ.
mell
«մոլորութիւն սխալ»
լիտ.
mēlas
«սուտ»
Տե՛ս նաեւ
Էջ 539, սյունակ 1 Էջ 539
ՄՈՒՇԹԱՐԻ (մուշտարի) «Լուսնթագ, Յուպիտեր (մոլորակ)» (աստղաբաշխական տերմին)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. muštarī
Մատենագիտություն
H. AG 265; Աճ. ՀԱԲ 360
Էջ 543, սյունակ 1 Էջ 543
ՄՕՏԻՒԷԳԻՆ «Երեւակ (մոլորակ)»
Ստուգաբանություն (բաղադրական)
թերեւս բ. մօտ խէթին «Հայկի այսինքն՝ Օրիոնի համաստեղության մոտ»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 373
Էջ 652, սյունակ 1 Էջ 652
ՋԵՐԻ «մի մոլորակ»
Ստուգաբանություն (անստույգ)
եղջերու-ի սխալագրութիւնը
Էջ 759, սյունակ 1 Էջ 759
ՓԱՌԱՁՆՈՏ (փառանձնոտ, փառագնոտի, փարագնոտի) «մի մոլորակ, լուսնթագ, ավելյաց ամսի չորրորդ օրը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 773, սյունակ 1 Էջ 773
ՔԱԼԱՔ «մոլորակների սահմանը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. falak «երկնակամար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 537
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-ԱՐ I (հմմտ. -իր, -որ, -ուր) «մեծար, մթար, մոլար... այլեւ՝ գրաբարում այլեւս անվերլուծելի արդար, գալար, դալար, երկար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ro- (անմիջական նախաձեւ՝ *(e)ro-) *-ro-ի դէպքում նախորդ ձայնաւորով
հ.-ե. *-(e)ro- ածանցից՝ *-ro-ի դէպքում նախորդ ձայնաւորով։ թերեւս մասամբ խառնուել է առնել բայի ար- հիմքից ծագող ձեւերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեծար, մթար, մոլար, արդար, գալար, դալար, երկար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δ(φ)αρόν
«երկար ժամանակ»
հուն.
*μεγαρος
«մեծարել» որտեղից μεγαίρω = մեծարել
աւ.
arə dhra-
«հաւատարիմ»
հուն.
θαλερός
«մատաղ»
Տե՛ս նաեւ
Էջ 810, սյունակ 1 Էջ 810
-ՈՐ I (հմմտ. -ար, -իր, -ուր) «բեկոր, գլոր (հմմտ. գիլ), երեկոր, հատոր, մոլոր (հմմտ. մոլ-ի, մոլար), սին-լքոր, այլեւ առանձին չգիտակցվող հիմքով՝ բոլոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(e)ro- ածանց
Ծագում է հ.-ե. -(e)ro- ածանցից՝ հավանաբար հետագա առնմանությամբ ծագած նախորդող ձայնավորով՝ *wele-ro> *welo-ro-> գլոր, *regʷos-oro- երեկոր, *mole-ro > *molo-ro- > մոլոր եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեկոր, գլոր, երեկոր, հատոր, մոլոր, սին-լքոր, բոլոր
Տե՛ս նաեւ