Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳԱՐՇԱՊԱՐ
(-ի, -աց)
«կրունկ, ոտքի հետք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
պար-ը ծագում է *padh(a)- «ոտք» ձեւից (Ջահ. ՊԲՀ 1995, 2, 183): Կասկածելի է Փերիխանյանի կողմից գարշ-ի բխեցումը garš-<հ.-ե. *ghrs- արմատից՝ գարշապար «կոշտ (մաս ոտքի)» մեկնությամբ (Периханян, МЭСДЯ 42-43):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նեղագարշապար
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 183;
Периханян, МЭСДЯ 42-43
ԳՔԱՅԱԹ
«տուն, բնակարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. bait
բայց չի բացատրւած գ-ն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 529
ԳԵԼԱՄ
-ի
(գելած, գիլաս)
«կտավատ՝ ձեթ հանելու համար ծեծված եւ թրջված, կտավատի դիրտ»
Ստուգաբանություն ()
գելած (գելուլ «ոլորել») բայածնցից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 531
ԳԵՂԱԶԱՍՏ
(գելազաստ)
«արու ձի, հովատակ»
Ստուգաբանություն (անստույգ)
բարդութիւն՝ գել- (գեղ-) (գելուլ) եւ ազատ բաղադրիչներից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 533
ԳԷՐ
(գուէր)
«պարարտ, ճարպոտ, յուղահամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g(u)hei-
«սնել, պարարտացնել»
(անմիջական նախաձեւ՝ *g(u)hai-ro-)
«սնել, պարարտացնել» արմատից (չկա Pok. IEW-ում)։ (հայ-սլաւոնական զուգաբանութիւն): Ջահ. ՀԼՊ 127 (կասկածելի է *ghei- > գէ անցումը՝ փոխանակ ջէ-ի. սլավ. ձեւերը հակուած են կապելու *guei- «ապրել, կեանք» արմատի ձեւերի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիրանալ,
գերանալ,
գիրութիւն,
գիրապարար,
գիրացութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
չեխ.
žir
լեհ.
żer (zyr)
«սնունդ, կերակուր»
ռուս.
жир
«ճարպ»
ռուս.
жирный
«ճարպոտ»
ըստ Լիդենի եւ Ղափանցյունի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553;
Ֆասմեր ԷՍՐՅԱ 56;
Ջահ. ՀԼՊ 127
ԳԼՈՒԽ
-ոյ, ուշ՝ -աւթ
«գլուխ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghōlu-
«գլուխ»
(անմիջական նախաձեւ՝ *ghōlu-kho-)
հայ-բալթիկ-սլաւոնական զուգաբանություն: Պոկոռնին (Pok. 1, 350) բալթիկ-սլաւոնական ձեւերը բերում է *gal- «մազատ» արմատի առնչությամբ (galuā- «գլուխ») եւ կասկածով հիշատակում նաեւ հայերենի ձեւը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գլխազարդ,
գլխազերծ,
գլխադիր,
գլխանի,
գլխապարտ,
գլխատել,
գլխարկել,
գլխաւոր,
գլխիբաց,
գլխովին,
գլխել,
զգլխել,
բազմագլուխ,
երկգլխի,
բարձրիգլուխ,
գահագլուխ,
մերկագլուխ,
մարդագլուխ,
դարագլուխ,
կորագլուխ,
գլխաբաց,
գլխագին,
գլխածածկ,
գլխապաստառ,
գլխատառ,
գլխատոր,
գլխարկ,
գլխացաւանք,
դրամագլուխ,
իշագլուխ,
հաստագլուխ,
սեւագլուխ,
քաղաքագլուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
galvă
«գլուխ»
հ. ս.
glava
«գլուխ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 565;
Ջահ. ՀԼՊ 127;
Pok. 350
ԳՁՈՒՁ
(գձուժ)
«անարգ, նվաստ, համեստ, խոնարհ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *guhdei-
«անհետանալ, կործանվել»
(անմիջական նախաձեւ՝ *guhdio- *guhdei-)
կրկնությամբ
կրկնությամբ եւ կծիծ արմատից ազդված։ ընդհանրապես այս արմատի տակ միավորվող ձեւերի հնչյունական փոխհարաբերությունը պարզ չէ, եւ հայերենի գձուժ-ի միացումը կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գձձել,
գձձիլ,
գձձութիւն,
գձձասէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ksināti
«ոչնչացնում է, կործանում է»
հուն.
φθίνω
«ոչնչացնել, կործանել (անանց.), ոչնչանալ, կործանվել»
ԳՂԱՒԿ
«մի կենդանի (ձուկ կամ թռչուն)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. γλαύκος
«մի ձուկ»
փոխատու լեզու՝ հուն. γλαύξ
«բու»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
ԳՈԳ
I
(-ոյ)
«գիրկ, ծոց. ծովախորշ, ծովածոց, առագաստի ուռած մաս, գոգավոր, փոս ընկած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghegh-
«ծռել, գոգավորել»
(անմիջական նախաձեւ՝ *ghogho-)
կրկնավոր ձեւ
(ըստ Լիդենի, կասկածով)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոգել,
ընդգոգել,
գոգած,
գոգաձեւ,
գոգնոց,
անգոգ,
երկայնագոգ,
գոգի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
gag
նորվ.
gagr
«շուռ տված, շրջված»
լիտվ.
gõgas
«ձիու թամբամաս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569;
Ջահ. ՀԼՊ 127
ԳՈՄ
(-ոյ, -ի, -աց)
«գոմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghom-
«գոմ»
(անմիջական նախաձեւ՝ *ghomo-)
Կասկածելի է դարձնում *-om > -ոմ անցումը փոխանակ -ում-ի, թեեւ Աճառյանը տալիս է նաեւ *dhōnā > դոն «մի տեսակ հաց, պաքսիմատ» անցումը, որ նույնպես կասկածելի է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոմամուտ,
գոմահանդ,
գոմահոր,
գոմաղբ,
անասնագոմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
դան.
gamme
«փարախ»
շվեդ. բրբ.
gamme
«մսուր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574;
Pok. IEW 452
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։