Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 49 բառահոդված (էջ 4/5)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 572, սյունակ 1 Էջ 572
ՆՈՐ -ոյ «նոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *newo- «նոր» (անմիջական նախաձեւ՝ *névo-)
Բնիկ հնդեւրոպական՝ *névo- «նոր» հիմքից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նորաբեր, նորագին, նորագիւտ, նորածին, նորակերտ, նորանոր, նորեկ, նորի, նորոգ, նորոգել, նորոգապէս, լուսանորոգ, կենդանանորոգ, նորաբանութիւն, նորածիլ, նորամուծութիւն, նորավէպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
novus
հ. հնդկ.
nava
ավ.
nava
հուն.
νέος
ռուս.
новый
«նոր»
Մատենագիտություն
H. AG 476; Աճ. ՀԱԲ 466
Էջ 581, սյունակ 1 Էջ 581
ՇԱՌԱՒԻՂ -ի, -աց (շառաւեղ) «ընձյուղ, ծիլ, սերունդ, զավակ, շող, ճառագայթ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
«շող, ճառագայթ» իմաստով թերեւս կապ ունենա շառ «մուգ կարմիր» եւ շառափ «լույս, ճառագայթ» բառերի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շառաւիղարմատ, շառաւիղել, բազմաշառաւիղ
Տե՛ս նաեւ
Էջ 588, սյունակ 1 Էջ 588
ՇԻՇԱԿ (-ի, շշկի) (շիշակ, շիշեկ) «գառնուկ, բողբոջ, ծիլ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. šišak
Մատենագիտություն
H. AG 273; Աճ. ՀԱԲ 519
Էջ 599, սյունակ 1 Էջ 599
ՈԶՆԿԱՆ «դեղին խավարծիլ, խաշնդեղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ ոզնի բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՃ «պարծենկոտ, հպարտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 4, 63) կապում է հպարտ-ի պարտ-ի հետ, որի ծագումը նույնպես անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարծիլ, պարծանք, պարծուկ, սնապարծ, ունայնապարծ, ընդունայնապարծ, մեծապարծ, մեծապարծուն, գեղեցկապարծիկ, ձիապարծիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 63
Էջ 641, սյունակ 1 Էջ 641
ՊՈՊՈԿ «ընկույզի (կանաչ) կեղեւ» (բ. «ընկույզ»)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կրկնավոր կազմություն` պոկ «ծիլ» («պոկել») արմատից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99
Էջ 643, սյունակ 1 Էջ 643
ՊՊԼՈՒԿ (պլպլուկ, պպլութ) «ընձյուղ, բողբոջ, ծիլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *beu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *bul-) *-l- ածականով
Կրկնավոր *պոլ արմատից, որ ծագում է հնդեւրոպական *bul- ձեւից՝ *beu- «ուռչել» արմատից՝ *-l- ածականով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պլպլկել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 105
Տե՛ս նաեւ
Էջ 643, սյունակ 1 Էջ 643
ՊՊՈՒԿ «ընձյուղ, ծիլ, կոկոն, կակաչ ինքնացան, հարսնածաղիկ»
Ստուգաբանություն ()
հավանաբար պպլուկ-ի սղված լ-ով ձեւը
Էջ 645, սյունակ 1 Էջ 645
ՊՏՈՒԿ «բողբոջ, ծիլ, ստինքի պտուկ»
Ստուգաբանություն (բնիկ հայերեն)
հ.-ե. արմատ՝ *bu- «փչել, ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *bu-d-, *bu-)
Կազմված է պտուտ «բշտիկ» արմատից՝ -ուկ վերջածանցով որից նաեւ պուտ «բշտիկ»
Մատենագիտություն
Pok. IEW 100; Աճ. ՀԱԲ 112
Էջ 645, սյունակ 1 Էջ 645
ՊՏՈՒՂ (-ոյ) «բողբոջ, ծիլ, պտուղ, բերք, եկեղեցական տուրք» (եկեղեցական)
Ստուգաբանություն (բնիկ հայերեն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պտղաբեր, պտղալի, պտղազուարճ, պտղաքաղ, անպտուղ, լիապտուղ, պտեղն, ձիթապտուղ, միապտուղ