Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 49 բառահոդված (էջ 4/5)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 481, սյունակ 1 Էջ 481
ՂԵՊԻՇԱՑԻ ««լայն երես» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 485, սյունակ 1 Էջ 485
ՃԱԿԱՏ I (-ի, -ու) «ճակատ, առաջամաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ սողդ. čakāt «ճակատ»
փոխատու լեզու՝ մ. պ. *čakāt «գագաթ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճակատել, ճակատագիր, ճակատամարտ, ճակատամուղ, ճակատատեղ, լայնաճակատ, ծռաճակատ, ճակատագրական, ճակատոսկր
Մատենագիտություն
H. AG 186; Աճ. ՀԱԲ 176
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՎԿ «լայն վարտիք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է (եթե մոյկ-ի սխալագրութիւնը չէ)
Էջ 552, սյունակ 1 Էջ 552
ՅԻՂԿ «հղկված, հարթ, ողորկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *peleg- «լայն եւ հարթ» (անմիջական նախաձեւ՝ *pelg-) *pla-g-, *pla-k-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յղկել, յեղկել
Զուգաբանություններ այլ լեզուներում
նիդերլ.
flack
«հարթ»
Տե՛ս նաեւ
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
ՆԻՍՏ -ոյ «նստվածք, նիստ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sed- «նստել» (անմիջական նախաձեւ՝ *ni-zdo-) *ni «ցած» + *zd
Բնիկ հնդեւրոպական՝ *ni-zdo- (*ni «ցած», *sed/*zd «նստել») արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նստիլ, ստուերանիստ, նստել, գահանստիլ, նստակեաց, մեծանիստ, երկայնանիստ, թագաւորանիստ, լայնանիստ, գեղեցկանիստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
nisidati
«նստում է»
սողդ.
nista
«նստած»
հ. վ. գ.
nest
անգլ.
nest
Մատենագիտություն
H. AG 178; Աճ. ՀԱԲ 453-454
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՌՆ I «պորտաքար, կամարի միջնաքար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *persna- հիմքի հետ, որի իմաստը վերականգնում են «կրունկ, գարշապար», բայց որը կարող է մարմնի մասի լայն ըմբռնում ունենալ, նշանակել, օրինակ, «պորտ»։
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԼ II «քարաժայռ, քար»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս նոյնն է պաղանձաւ-ի պաղ-ի հետ: - Աճառեանը (ՀԱԲ 4, 4), բերելով բարբառային պալ «լայն եւ դուրս ցցուած» բառը, համեմատում է հնդեւրոպական *bal- «ուժեղ» արմատի հետ (°). սրանց հետ կապում է ալպեան pala «քարակոյտ, գերեզմանաքար», balu «քարաժայռ» բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալպեան
pala
«քարակոյտ, գերեզմանաքար»
ալպեան
balu
«քարաժայռ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4
Տե՛ս նաեւ
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱՆՈՑ (-ի, -աց) «վիզ, նեղուց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kuel- «պտտվել, շրջվել»
հ.-ե. արմատ՝ *bheug- «ծռել»
Կազմված է պարանիլ «դառնալ, հետ դառնալ» բայի ներգործական պարանել «դարձնել, շուտ տալ, շրջել» (պահպանվել է միայն բարբառներում) բայի հիմքից՝ -ոց վերջածանցով։ իմաստային այդ հարաբերությունն է առկա նաեւ լատ. collum «պարանոց» (*kuel- «պտտվել, շրջվել» արմատից), այլեւ հայ. բուկ (<հ.-ե. *bheug- «ծռել») բառերում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարանոցաբաղ, պարանոցատանջ, պարանոցուտ, մերկապարանոց, կարճապարանոց, գեղեցկապարանոց, լայնապարանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
collum
«պարանոց»
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵՌԵՔԻ (պեռեքի) «փռված, տարածված»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե ճիշտ ձեւ է պեռեքի-ն (երեսքն լայն պեռեքի), ապա թերեւս կապ ունի պեռեքիլ (< փեռեկիլ) «փռվել, բացվել» բայի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 75
Էջ 650, սյունակ 1 Էջ 650
ԶԱՄԲՈՒԼԱՅ(Ն) (ջամղա, ջամբլայն, ջամլայան) «թագավորի սենեկապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. ֆրանս. chambrelain
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 121