Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿՈՒՐԷՏ
«հունական քուրմ (Կրետեում)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κουρήτες
«հգն.»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կուրետացի-ք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 666
ՀԷՆ
II
«հինվածք, հենք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pen-
«ձգել, մանել, հյուսել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)pen-(d)-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հնուլ,
հինուլ,
հինուած
Մատենագիտություն
H. AG 466;
Աճ. ՀԱԲ 91
Տե՛ս նաեւ
ՀԻ
I
«հիացմունք, սքանչանք, զմայլանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pe(i)-
«բարգավաճել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)p(h)e(i)-/spi-)
արմատից. Կապ ունի՞ արդյոք հոյ- արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիանալ,
հիանալի,
հիացումն,
հիացութիւն,
բազմահիացիկ,
գեղեցկահիաց,
կանխահիաց,
հիացք,
հիասքանչ,
հիասթափութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
spahata
«մեծ, ուժեղ»
հ. հնդկ.
sphoti-
«բարգավաճում»
հ. անգլ.
spowan
«բարգավաճել, հաջողվել»
լիտվ.
speti
«հաջողացնել»
Տե՛ս նաեւ
ՀԻ
II
(տըր. հ.)
(հի՞մ, «հինչո՞ւ»)
«ինչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kʷi-
արմատից, որտեղից նաեւ ի-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիբար,
հիզան,
հիկեն,
հիպէտ
Տե՛ս նաեւ
ՀԻՒՊԱՏԻ
(-ւոյ, ի-, -ւոջն)
(հիպատի)
«հիւպատոսութիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὑπατεία
Մատենագիտություն
H. AG 361;
Աճ. ՀԱԲ 100
ՀՈՎԻՏ
(-ի-ա)
(ովիտ)
«ձոր, հովիտ, խոռոչ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս ենթաշերտային բառ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հովտային,
հովտութիւն,
հովտաբար,
բոլորահովիտ,
ջերմահովիտ,
Բալահովիտ,
Կոգովիտ,
Աղիովիտ,
Արծիշակովիտ
ՀՐՈՒԱՆԴԱՆ
-ի-ա
«ծովեզրյա բարձունք, պատշգամբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Հավանաբար փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ՂԵՆՁԱԿ
-ի-ա
«գոգնոց, սրբիչ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. λέντιον
լատ. linteum-ից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 167-168
ՃԵՊ
(-ո, -ի-ա)
«շտապում, աճապարանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *čap
հմմտ. մ. պ. čapuk (> հայ. ճապուկ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճեպել,
ճեպեցուցանել,
ճեպընթաց,
հապճեպ,
հապճեպել,
արագաճեպ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197;
Ջահ. ՀԼՊ 533
ՃԵՐՄԱԿ
(-ի-ա)
«սպիտակ (ձիու համար ասված)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *čarmak
հմմտ. պրս. čarma:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճերմակաձի,
ճանճաճերմակ
Մատենագիտություն
H. AG 189;
Աճ. ՀԱԲ 197;
Ջահ. ՀԼՊ 533
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։