Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՂԱՆԴԵՐ
(աղընդեր, աղանդեր)
«դեսերտ, հետուտելիք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel-
«ալյուր, փոշի, ալյուրից շիլա»
(անմիջական նախաձեւ՝ *polnt-)
*-n ածանցով
արմատից։ հմմտ. (*-n ածանցով) լատ. pollon «ալյուր, փոշի», polenta «գարու ձավար»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
pollon
«ալյուր, փոշի»
լատ.
polenta
«գարու ձավար»
հ. հնդկ.
palala-
«տորորած բունջութ»
հուն.
póltos
«ալյուրից շիլա»
ԱՂԱՆՁ
«աղանձ, բոված ցորեն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel-
«ալյուր, փոշի, ալյուրից շիլա»
(անմիջական նախաձեւ՝ *polntio)
Աճառեանը (ՀԱԲ 1, 121) նմանութիւնը համարում է պատահական, բայց իր տուած ստուգաբանութիւնը անհաւաստի է (Pok. 1-ում *lendh- «կերակուր պատրաստել, եփել» արմատ չկայ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղանձնիլ,
աղանձել,
աղընձել,
աղնձել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
աղանդեր (՞)
բրբ.
աղանձ
«փշրված կորկոտ»
հ. հնդկ.
palala
«տորորած բունջութ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 121;
Pok. None
ԱՂԱՆՃ
(աղանջ)
«ամբոխ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al-
«թափառել, դեսուդեն ման գալ, դեսուդեն ընկնել»
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառնաղանճ,
խառնաղանջ,
խառնիճաղանճ,
խառնիճաղանջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ále
«հուզված ամբոխ»
հուն.
álytes
«թափառական»
հայ.
աղաւաղ
հայ.
աղանդ
ԱՂԱՏԵԼ
««դառն ողբալ» (բրբ. «աղերսել»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«բնաձայնական»
բնաձայնական *el- արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
աղաւթ-ք
հայ.
աղաչել
լիտվ.
nu-aldėti
«հնչել»
Մատենագիտություն
Աղայեան, ԲՍՀ 17
ԱՂԱՐԻԿՈՆ
(ախարիկոն, դարիկոն)
«մի սունկ՝ շամպինյոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀγαρικόν
փոխատու լեզու՝ արաբ. agārīqōn
թերեւս արաբ. միջնորդութեամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 122
ԱՂԱՓԱՂ
(-ի, -աց)
(աղեւաղ)
«աղաւաղուած, խեղաթիւրուած, փչացած, ապականուած, տկար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al-
«թափառել, մոլորվել»
կրկնաւոր ձեւ
կրկնաւոր ձեւ՝ բնիկ հնդեւրոպական *al- «թափառել, մոլորուել» արմատից։ Աւելի քիչ հաւանական է դիտել որպէս այլայլ-ի տարբերակ (Աճ. ՀԱԲ 1, 122)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաւաղել,
աղեւաղել,
աղաւաղութիւն,
անաղաւաղելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
աղանդ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 122;
Աղայեան, ԲՍՀ 18-19
Տե՛ս նաեւ
ԱՂԱՒՆԻ
«աղաւնի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *albho-
«սպիտակ»
(անմիջական նախաձեւ՝ *aləbhniā-)
հ.-ե. արմատ՝ *aləu-
«սպիտակ, փայլուն»
իմաստային զարգացման համար հմմտ. լիտվ. bal-andis «կարապ» (*«սպիտակ»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաւնեակ,
աղաւնեկ,
աղաւնեվաճառ,
աղաւնետուն,
աղաւնակերպ,
աղաւնաձագ,
աղաւնարատ,
աղաւնին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άλφος, άλωφος
«սպիտակ»
(Հեսիքիոսի բառարանում)
լատ.
albus
«սպիտակ»
հ. վ. գերմ.
albiz
«կարապ»
ռուս.
лебедь
«կարապ»
լիտվ.
bal-andis
«կարապ»
Մատենագիտություն
Pok. IEW 30-31
Տե՛ս նաեւ
ԱՂԵՂԱՅ
««ագաւոր» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս եբր. ինչ-որ հատուկ անվան մեկնություն:
ԱՂԵՐՍ
-ոյ, -ի, -ից
«աղաչանք, մեղմ (ձայն), գութ, ողորմություն, ողոքում, չքմեղություն, նվեր, հարաբերություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«բնաձայնական»
բայց պարզ չէ կազմությունը (-երս-ը):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղերսել,
աղերսալից,
աղերսական,
աղերսանք,
աղերսագին,
աղերսախառն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ
աղատել
հայ
աղաւթ-ք
հայ
ողորմ
հայ
ողոքել
ԱՂԷ
«հապա՛, դե՛հ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմություն, որի ծագումը թերեւս հասնում է մինչեւ հնդեւրոպական շրջանը:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։