Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹԱՂԻԿ
«կանկառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է բառարանի akanta leukē հոդվածի հայ. տառադարձությամբ՝ ականթաղիկէ. կառն բառահոդվածի ական թաղիկ է կառն մասնատմամբ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
ԹԱՂԻՄ
««վիրավորված» (ԲՀ՝ թաղիմ «վիրաւորեալ»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
ԹԱՂԿԻԼ
(թաղքիլ, թաղկանալ)
«խտանալ, կծկվել, թնջկվել (մազերի մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է թաղ «խիտ, կուռ» արմատից՝ -կ ածանցանով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղկավարս,
թաղկումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Տե՛ս նաեւ
ԹԱՆԹ
«թաղանթ»
Ստուգաբանություն (սխալագրություն)
Թաղանթ բառի սխալագրությունը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 151
ԹԱՒԱԼ
(թապալ)
(թապալ)
«թավալում, գլորում, տապալում, թավալված, մի կողմ ընկած, տապալված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tap-
«սեղմել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաւալիլ,
թաւալ(ա)գլոր,
թաւալոց,
հողաթաւալ,
տղմաթաւալ,
գետնաթաւալ,
գլորաթաւալ,
դի(ա)թաւալ,
երկրաթաւալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ταπεινός
«ցած, ընկած, ստորին»
հ. խլ.
pefga
«սեղմել»
հ. խլ.
pofi
«թաղիք»
ԹԵԼ
I
(-ոյ)
«թել, դերձան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tek-
«գործել, հիւսել»
(անմիջական նախաձեւ՝ *tek-lo-)
Այստեղ է նաեւ թելուկ բուսանունը, եթե այն չի կապուած թալ, թաղթ, թայլ բառերի հետ։ Ըստ Աճառեանի, հայերէնից են փոխառուած պրսկ. tēla «առասան» եւ թրք. tel «թել, լար, առասան» բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկեթել,
թելադիր,
թելադրեմ,
թելադրութիւն,
անթել,
թելաւոր,
մետաքսաթել,
մետաղաթել,
հեռագրաթել,
թելանման,
թելուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս.
an-dax
«թել»
հ. վ. գերմ.
that
«պատրույգ, քուղ, թել»
Մատենագիտություն
ՀԱԲ 169-170
Տե՛ս նաեւ
ԹԵՂԱՇ
(թեղօշ)
«սոճի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
ստուգաբանօրէն կապուած է թաղթ (թայլ) կամ թեղի բառերից մէկի հետ
ԹԼԻՓ
«եզերք, երիզ, շրջերիզ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *tel- «հարթ, հարթ գետին, տախտակ» արմատի հետ
Տե՛ս նաեւ
ԹՂԿԻԼ
(թղթիլ)
(թղթել «նյութել, հավաքել, խտացնել»)
«թաղվել, խտանալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Հավանաբար թաղիք բառի հիմքից կազմված բարբառային ձեւ է
Տե՛ս նաեւ
ԹՂՔԻ
(թղկենի, թղկի, թխկի, թխկենի, ղղքի, տխկի)
«մի ծառ՝ բիձիխի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tel-
«աճել, կանաչել»
*tāl-ի կողքին
հ.-ե. արմատ՝ *dhel-
«ծաղկել, կանաչել»
*dhāl-ի կողքին
եթե նախնականը ղղքի ձեւն է։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
թայլ
առաջին դեպքում
հայ.
թաղթ
առաջին դեպքում
հայ.
դեղձ
երկրորդ դեպքում
հայ.
դեղին
երկրորդ դեպքում
հայ.
դալար
երկրորդ դեպքում
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։