Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿԱՐՃԱՏԵԼ
«շվայտել, շվայտություն անել» կամ «կարճել, դադարեցնել»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե ճիշտ է երկրորդ իմաստը, ապա, թերեւս, ծագում է կարճ արմատից՝ -ատ ածանցով:
Տե՛ս նաեւ
ԿԵՄԱԶԳԱՅ
««հանդես» (ԲՀ` նաեւ «ժողով»)»
Ստուգաբանություն (անստույգ)
բաղադրյալ բառ` երկրորդ մասում -զգայ բաղադրիչով, բայց անբացատրելի է իմաստային կապը
Մատենագիտություն
ԲՀ None
ԿԹՈՒԹ
«բարակ հիւսուածք» եւ «թոյլ (?)»
Ստուգաբանություն (անստույգ)
Երկրորդ («թոյլ») իմաստի դեպքում, թերեւս, կցելի է կթիլ բային։
Տե՛ս նաեւ
ԿՐԿԻՆ
(-ոյ)
«կրկնակի, կրկին, երկրորդ անգամ, դարձյալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *duo-
«երկու»
(անմիջական նախաձեւ՝ երկ-)
Կազմված է երկ- արմատից՝ -կին վերջածանցով՝ երկկին։ Մալխասյանցը (ՀԲԲ 2 505) բխեցնում է կրունկ(ն) «կրունկ» բառից՝ մեկնելով «ոտքի վրա հետ դառնալով, դարձյալ»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 681
ՀՈՌԻ
«հայկական տոմարի երկրորդ ամիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ կովկասյան
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
ori
«երկու»
սուան.
jori
«երկու»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 114
ՀՈՒՊ
(-ոյ, ուշ` -ի, -ից)
«մոտ, կից, սեղմ, անմիջապես»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ub-
«սեղմել»
Աճառյանը, (ՀԱԲ 3, 124) առանձնացնում է հնից եկող հուպ «մոտ» եւ հուպ «սեղմում, սեղմելը» արմատները եւ երկրորդն է համեմատում հ. հնդկ. ubjάti ձեւի հետ, իսկ առաջինը համեմատում է լատ. sub «տակ, մոտ» բառի հետ, որ ծագում է *sub- ձեւից: Հնարավոր է երկու ձեւերի բաղարկում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հպիլ,
հպաբար,
հպատուր,
հպելիք,
դիւրահուպ,
երկրահուպ,
վաղահուպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ubjάti
«ցած է սեղմում»
լիտվ.
ūbyti
«շտապեցնել»
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 124
ՂՈՒՄԱՅ
«երկրորդական կամ ապօրինի կին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թաթարական quma
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 171
ՄԱՏՐԱՆ
«հին հայկական տոմարի երկրորդ ամիս, հոռի ամսվա աւելի վաղ անունը»
(տոմարական)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշխարհամատրան
ՄՈԼ
I
«ծառաբնի մոտ բուսած երկրորդական ճյուղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mol-
«հայտնվել, երեւան գալ»
Աճառյանը (ՀԱԲ 3, 338) բխեցնում է հնդեւրոպական *mol- «հայտնվել, երեւան գալ» արմատից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
ՄՈՒՍԱԲԵՐ
««մորենի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ինչ-որ աղաւաղուած առաջին եւ -բեր երկրորդ բաղադրիչով բառ (ԲՀ-ում կայ նաեւ մաղաբեր «տերեւ»)։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։