Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված · Էջ 4 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՆԱԳԱՆ «ուշացած, ուշ ժամանակ, երեկո»
Անստույգ (թերեւս)
թերեւս կազմված է ան- (<հ. -ե. *an- «վրա, վեր») նախածանցով՝ ագանիլ «օթեւանել, գիշերել» բայից: Ավելի քիչ հավանական է բխեցնել ագան «ժրաշան» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագանել, անագանութիւն, անագանավար, անագանի
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՊԱԿ (ամպակ), -ի, -աց «անջրախառն (գինու մասին), անխառն, մաքուր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *anāpak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անապական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. anāpa
պ. nab
Մատենագիտություն
H. AG 97; Աճ. ՀԱԲ 180
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԱՓՈՐԱՅ «դիմում, աղերսագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀναφορά
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳԻԱՑԵԼ «մերժել, հերքել»
Ծագումն անհայտ է
Սխալ բառաձեւ, որ ստացվել է ընգեաց=ընկեց կատարյալին արհեստականորեն անորոշ ձեւ տալով. Աճառյանը (ՀԱԲ 1, 184) բերում է հուն. բնագրի աղավաղված ձեւը՝ ἀνέτρεφω «սնել», փոխանակ ἀνατρεπω «կործանել, տապալել, հերքել»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳԶ I (անգզ) «գիշակեր մի թռչուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ank/g- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *ankulo-)
արմատից. հմմտ. հուն. αγκυλος «ծուռ, ծռակտուց», բոխ. Ա onkalam, Բ onkolmo «փիղ» (ըստ կնճիթի):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. αγκυλος «ծուռ, ծռակտուց»
բոխ. Ա onkalam «փիղ» (ըստ կնճիթի)
բոխ. Բ onkolmo «փիղ» (ըստ կնճիթի)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 412
Տե՛ս նաեւ
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳԶ II (անգզ) «ունկ, կանթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ank- «ծռել, թեքել»
անգզ «մի գիշատիչ թռչուն» բառի իմաստային մի զարգացումն է: Աճառյանը, (ՀԱԲ 1, 184) բխեցնում է պրսկ. angul(a), (angēla) «օղակ, կնճկամայթ» բառից, որի հնչյունական նման փոփոխությունը անհավանական է:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԱՐՁ (-ի, -ից) «կտակ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրթ. andarz «պատվեր, պատվիրան»
Աղբյուր՝ մ. պ. (h)andarz «կտակ»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդարձագիր, անդարձանի, անդարձական
Մատենագիտություն
H. AG 99; Աճ. ՀԱԲ 188; Ջահ. ՀԼՊ 514
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՈՐՐ «հանգստություն, հանգիստ, խաղաղ, ընդարձակ»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է ան- ոչ ժխտական նախածանցով՝ դորր=դիր արմատից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 190
Էջ 56, սյունակ 1 Էջ 56
ԱՆԴՐԻ (անդրիանդ/տ), -եաց, -ոց «արձան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀνδριάς
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդրիագործ, անդրիաստեղծ, անդրագիր, կիսանդրի, անդրիանտագործ
Մատենագիտություն
H. AG 240; Աճ. ՀԱԲ 192
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԿ- (անգ-) «ընկնելը, անկում, պատահմամբ հայտնվելը, հասնելը, ապավինում, վերջ, ավարտ, հարում, պատշաճություն, հյուսում, գործում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sengu- «ընկնել, իջնել» (անմիջական նախաձեւ՝ *sngu-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անկանիլ, անկած, անկածութիւն, անկումն, անկաստեղ, անկաւոր, անկելանոց, անկիչ, անկուած, անկուածոյ, տնանկ, ոստայնանկ, սարդանկոյ, ստորանկիլ, վայրակեալ, անզատոյլ, անզուրդ, յանգիլ, յանգակից, յանգաւոր, յանգատրիլ, յանգել, ցանկ, ցանկել, ցանկորդել, ցանկութիւն, զանգել, զանգուած, արիւնազանգ, զանգութիւն, անզանգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. sigqan
հ. անգլ. sincan
հ. վ. գ. sinkan, sinken
հուն. εάφθη «ընկավ»
Մատենագիտություն
H. AG 419; Աճ. ՀԱԲ 198-199