Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳԱՄԲ
«մի բույս՝ տատաշ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կարող է կապ ունենալ գար-ի հետ որպես ռնգային տարատեսակ։
Տե՛ս նաեւ
ԳԱՄԶԱԶԱՐԻՉ
(գամզագարիբ)
«հաւատոյ հաստատութիւն»
(կրոն.)
Ստուգաբանություն (անստույգ)
ինչ-որ եբրայական արտահայտության կամ հատուկ անվան աղավաղված ձեւ՝ ձեռագրական զանազան տարբերակներով։
Մատենագիտություն
ԲՀ None
ԳԱՆԳ
I
(գանկ), -ի, -ից (-ունք)
«գանգ, գլխի ոսկրամաս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uenk-
«ծռել, թեքել»
(անմիջական նախաձեւ՝ *unk-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանգարան,
գանգարանութիւն,
գանգամաշկ,
գանգային,
գանգոսկր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vañcati
«ծուռ է գնում, շեղվում է»
հ. հնդկ.
vaṅkri
«կող, կողոսկր»
հ. անգլ.
wōh
«ծուռ, շրջված»
հ. իռլ.
va
«անկյուն»
<*uonkō-
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
ԳԱՐ
«ցաւ, հիւանդութիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. gaδa
«փչացում, վնաս, աղէտ»
փոխատու լեզու՝ հ. հնդկ. gada-
«հիւանդութիւն»
Փոխառութիւն իրանական աղբիւրից։ - Աղայան, ԲՍՀ 51։ Աւելի քիչ հաւանական է համեմատութիւնը ավ. garāna, մ. պ. gar «քոս» եւ հ. հնդկ. gara «մի հիւանդութիւն» բառերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարադրութիւն,
աչագար,
անգար,
անգարութիւն,
լեզուագար,
լեզուագարիլ,
գլխագար,
գլխագարութիւն,
խելագար,
խելագարութիւն,
ցաւագար,
գարելի,
գարած,
միջագար,
միջագարութիւն
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 51;
Աճ. ՀԱԲ 521 (կասկածով)
ԳԱՐԱՒ
«տիզ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԳԱՐԳ
«կմախք, ոսկրոտի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԳԱՐԳԱՉ
«ցնդաբանութիւն»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայն կազմութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարգաչանք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521
ԳԱՐԳԱՓ
«ցատկոտումն (ուղտի մասին), սրա ձայնը»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *gher-
բնաձայնական արմատից
Պատկերաւոր կազմութիւն՝ խարխափ, կարկափ, սարսափ տիպի՝ թերեւս հնդեւրոպական *gher- բնաձայնական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարգափումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521;
Ջահ. ԼՀԳ 73-74
ԳԱՐԳՄԱՆԱԿ
«գլխանոցի զարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
ԳԱՐԻ
«հացազգի մի բոյս՝ գարի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gher-
«դուրս գալ, բուսնել. քիստ ունենալ»
(անմիջական նախաձեւ՝ *ghārūā- (՞))
արմատից
միւս լեզուներն ունեն զանազան աճականներով ձեւեր, եւ հայերենն իր ձեւով կանգնած է առանձնակի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարեղէն,
գարեդիւթ,
գարեհատ,
գարեհաց,
գարեջուր,
գարըմբեց,
գարեջրագործ,
գարեջրատուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κρι, κριθη-
ալբ.
drith(ë)
լատ.
hordeum
հ. վ. գ.
gersta
Մատենագիտություն
H. AG 432;
Աճ. ՀԱԲ 522
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։