Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 217 բառահոդված (էջ 4/22)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 121, սյունակ 1 Էջ 121
ԲԱՐԴ II (բարթ, բարփ) «վաղ գարնանը բացվող մի ծաղիկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
Էջ 121, սյունակ 1 Էջ 121
ԲԱՐՁՈՒԵՆԵԱԿ (բարձունենեկ, բարձունենիկ, բարձունիճեակ, բարձմանեակ, բացուենեկ, բացմանեակ, բարձնակ, բըրթվինակ) «օշինդր»
Ստուգաբանություն ()
հայկական կազմութիւն՝ *բարձու+ենի+ակ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
Էջ 126, սյունակ 1 Էջ 126
ԲԵՐԱՆ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց) «բերան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher- «սուր գործիքով գործել՝ ծակել, կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *bhereno-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բերանաբաց, բերանակապ, բերանապարիշտ, բերանացի, բերանաբացել, շնաբերան, սրաբերան, կիսաբերան, միաբերան, գայլաբերան, դաշտաբերան, ըմբերանել, *ընդբերանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
burnà
«բերան»
բուլղ.
berna
«շրթունք»
ալբ.
brime
«անցք»
մ. խոլ.
bern(a)
«ճեղք, բացվածք»
Մատենագիտություն
H. AG 429; Աճ. ՀԱԲ 442; Ջահ. ՀԼՊ 116
Էջ 129, սյունակ 1 Էջ 129
ԲԻԼ ««բաց կապոյտ» (ոչ` «մի տեսակ ձուկ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel- «փայլուն, սպիտակ» (անմիջական նախաձեւ՝ *bhēl-)
Բնիկ հնդեւրոպական` *bhēl-` *bhel- «փայլուն, սպիտակ» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ.
blau
անգլ.
blue
լեհ. բրբ.
białawy
«կապոյտ»
հայ.
բալ
«աղոտ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 47; Ջահ. ՀԼՊ 115, 160
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԵԼՈՅ ««երեսներ» (ԲՀ` «երեսք»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲՀ-ում նոյն «երեսք» բացատրությամբ հանդիպում է նաեւ բուսնանայ բառը (բառաձեւը), որի բնոյթը եւ ծագումը նույնպես անհայտ են
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բուսնանայ
Էջ 133, սյունակ 1 Էջ 133
ԲՈՒՍՈՒԽՃ «խրտուիլակ, երեւակայական էակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հանդիպում է ընկիճեալ բառի բացատրութեան մէջ՝ բոխոյ խիճ եւ բոխոյ խէժ տարբերակներով (ԲՀ)
Էջ 135, սյունակ 1 Էջ 135
ԲՈՅԼ II «նվազում»
Ստուգաբանություն (անստույգ)
ուղղելի է բաց (ի բոյլ անկեալ > ի բաց անկեալ)։
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԲՈՍ «մգլոտություն, մգլվածություն»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ արդյոք բերել բայի հետ (անբացատրելի է բոր-ի եւ բոս-ի հարաբերության համար, թերեւս, հմմտ. քոր եւ քոս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորբոսահամ, բորբոսահոտութիւն, բորբոսային, բորբոսիլ, անբորբոս, անբորբոսային
Տե՛ս նաեւ
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՍՄԱՆԱՅ «երեսներ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Աղավաղված եւ անստույգ բառ, որ հանդիպում է բուսացան, բուսուցան, բուսանա, բաւսանա, բուսանանա ձեւերով, ընդ որում նույն բառարանում «երեսներ» («երեսք») բացատրությամբ կա նաեւ բնելոյ բառը
Էջ 141, սյունակ 1 Էջ 141
ԲՌՇՈՊ «խռովահույզ, խառն, շփոթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Շոպ-ի համար հմմտ. ա(պ)շոպ (մ. պ. āšōp) «խռովություն, շփոթություն». առայժմ չի բացատրված բռ - բաղադրիչը: