Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 49 բառահոդված (էջ 4/5)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 511, սյունակ 1 Էջ 511
ՄԱՍՆ -ին, -ունք, -անց «մաս, նշխար(ք), վայրկյան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mē- «չափել» (անմիջական նախաձեւ՝ *mə-k'-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մասնաւոր, մասնիկ, մասնաւորել, մասնատուփ, անմասն, բազմանմասն, հողամասն, կիսամասնեայ, եաւթնամասնեայ, բարեմասնութիւն, մանրամասն, մասնակի, մանրամասնել, մանրամասնութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mātra-māti-
«չափ»
ավ.
mā-
«չափել»
հ. պ.
mā-
«չափել»
ռուս.
мера
«չափ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 137
Էջ 545, սյունակ 1 Էջ 545
ՅԱԳՉԻԼ «լավ նստել (զգեստի մասին), կպչել, փակչել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *eu- «հագնել» (անմիջական նախաձեւ՝ *ou-)
Ագ- արմատը գալիս է հնդեւրոպական նախաձեւից։ (կասկածով)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 376
Տե՛ս նաեւ
Էջ 563, սյունակ 1 Էջ 563
ՆԱՒԹ I (-ոյ, -ի) «նավթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական naft
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաւթաբեր, նաւթագործարան, նաւթահանք, նաւթահոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
naft
Մատենագիտություն
H. AG 202; Աճ. ՀԱԲ 436
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԱԹՃԵԼ «հիմնել, հայթայթել, հորինել տեղեկացնել, աւետել»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս *նաւթիճ հիմքից, որի նաւթ-ը կարող է կազմուած լինել նիւթ բառի նման (նի+հիւթ, վերջինս էլ՝ *sipto-` *sep-ից) *sap-ից՝ *sapt > նաւթ։
Էջ 602, սյունակ 1 Էջ 602
ՈՂՈՔ (-ոյ) «աղաչանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-, *ol- (անմիջական նախաձեւ՝ *olokh- (<*elokh-)) բնաձայնական արմատից
բնաձայնական արմատից, որից նաեւ աղաւթ-ք, աղաչել, աղատել, ողբ: Աճառեանը, հենուելով Պեդերսենի վրայ, համեմատում է լատ. loquor «խօսել» բայի արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողոքանք, ողոքումն, ողոքիչ, անողոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
loquor
«խոսել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 557
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏ I (-ոյ) «ճյուղ, շիվ, ոստ, ելունդ, բլուր, բլրակ, իլիկի վրա դիզված թել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ozdo-s- «ճյուղ, ոստ» նախաձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստախիտ, ոստանալ, ոստաքանդ, ոստակոտոր, նրբոստ, մանրոստ, բազմոստ, վեցոստեան, դառնոստեան, եաւթնոստեայ, ոստայն, ոստայնանկ, ոստայնանկել, ոստայնանկութիւն, միոստանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὄζος
գոթ.
asts
«ճյուղ»
հ. անգլ.
ōst
«ոստ, ելունդ»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 568-569
Էջ 649, սյունակ 1 Էջ 649
ՋԱՀ -ի, -ից (*ջարի) «ջահ»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջահաւոր, ջահացուցանել, ջահափայլ, ջահաբորբոք, եաւթնաջահեան, ճառագայթաջահ, ճրագաջահ
Էջ 661, սյունակ 1 Էջ 661
ՍԱԲԱՈՒՎԹ (-այ) (սաբաւթ) «երկնային զորք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. σαβαώθ
փոխատու լեզու՝ եբր. səbāōt «հզն. sābā «բանակ, զորք» բառի»
հզն. sābā «բանակ, զորք» բառի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 151
Էջ 703, սյունակ 1 Էջ 703
ՎԱՆ II (-ի, -աց, -իւք) (ուշ` -ու) «բնակություն, բնակարան, օթեւան հյուրանոց, իջեւան, վանք, մենաստան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. van
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վանակից, վանական, վանատուր, վանապահ, վանատու, վանատուր, վանիկ, վանուհի, իջաւան, աւթեան, շնաւանք, վանահայր, վանամայր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 303; Ջահ. ՀԼՊ 545
Էջ 725, սյունակ 1 Էջ 725
ՏԱՒԹ (տօթ) «տօթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *taft
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տաւթոյ, տաւթանալ, տաւթագին, տաւթաժամ, տաւթաժամանակ, տաւթային
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
tāftan
«եռալ»
պ.
taft
«տաք»
Մատենագիտություն
H. AG 254; Աճ. ՀԱԲ 441