Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԺԻԺ
(-ի, -այ), (բժիժ, -ոյ)
«զանգակիկ», «բալխման, հուռութ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Կրկնավոր կազմություն՝ թերեւս փոխառված իրանական աղբյուրից (հմմտ. բժժանք=վիժայք, ինչպես բէժ-վէժ), բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բժժանք,
բժժագործութիւն,
բժժագործ
Տե՛ս նաեւ
ԲՇԽՈՒՆ
(*փշխուն*)
«եկեղեցում գործածվող ասեղնագործ դաստառակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. pīš
«առջեւ»
փոխատու լեզու՝ պ. xun (xān)
«սփռոց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 458
ԲՈՅՃ
«սնուցում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bheug'-
«վայելել, ուտել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բուժ(ան)ել,
բուժումն,
մեղուաբոյժ,
պորտաբոյժ,
անասնաբոյժ,
բոզաբոյժ,
բազմաբոյժ,
ծերաբոյժ,
թռչնաբուծութիւն,
հաւաբուծութիւն,
մեղուաբուծութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhóga
«ուտելիք, վայելք»
լատ.
fungor
«կատարել, իրագործել»
Մատենագիտություն
H. AG 430;
Աճ. ՀԱԲ 468
ԲՈՒՐԴ(-)
(բուրդ, -ոյ)
«մաս, կտոր, պատառ», «բուրդ, գեղմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bherdh-
«կտրել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրդել,
բրդոն,
ջարդ(ու)բուրդ,
բրդեայ,
բրդեղէն,
բրդագործութիւն,
բրդ(ա)գզել,
բրդեղ,
բրդոտ,
բրդոտել,
բուրդիկ,
բրդալի,
բրդաճանճ,
բրդակալել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bardhaka
«կտրելուկ, խուզելուկ»
հուն.
πέρθω, πορθέω
«քանդել, ավերել, ամայացնել»
հ. իռլ.
bard
«եզր»
ԲՐՈՒՏ
-ի, -ից
(ուշ՝ -աց)
«բրուտ, կավագործ, *կավ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խեթ. purut-
«կավ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրուտարան,
բրոտեայ,
բրոտեղէն,
բրբ. բրտին,
բրտնոց
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 313
ԳԱԳԱՇ
(գարգաշ)
«ցնորված, ցնդած, ծույլ, դանդաղաշարժ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghrs-
«զարշանք, զզվանք»
(անմիջական նախաձեւ՝ *ghers-)
կրկնությամբ եւ իմաստի յուրահատուկ երանգով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գա(ր)գաշիլ,
գագաշոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
զարշ
ավ.
gǝrǝhma
«հանցաւոր, հանցագործ, մեղաւոր»
հ. իսլ.
gersta
«գրգռել, հուզել»
գ.
garstig
«զարշելի, զզվելի»
լիտվ.
grasùs
«սպառնալի. տհաճ»
լիտվ.
grisùs
«ձանձրալի»
Տե՛ս նաեւ
ԳԱՂՏ
«գաղտնի»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։