Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹԱԿ
(-ի, -աց)
(հին՝ թակն)
«փայտ, մուրճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)teg-
«ձող, մահակ, կոպալ»
(անմիջական նախաձեւ՝ *tǝg- (*tǝg-no-))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թակակոփ,
բակնակոփի,
բակաղ,
բակաղակ,
բակաղաղ,
բակեղն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
tignum (<*tegnum)
«շինափայտ, գերան»
հ. վ. գ.
stechho
«կոպալ, գաւազան. ցից»
հ. շվեդ.
staki
«ձող»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 142;
Pok. IEW 1014
ԹԱԿԱԼԱԿ
«սարկաւագի կարճ զգեստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tagālā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 142
ԹԱԿԱՐԴ
(-ի, -աց)
(թակարթ)
«թակարդ, որոգայթ. վանդակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tag-
«շօշափել, բռնել»
-արդ ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թակարդապատ,
թակարդապատեալ,
թակարդադիր,
թակարդել,
թակարդափակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τεταγών
«բռնող»
լատ.
tangō
«շօշափել, դիպչել, բռնել, խփել»
ԹԱԿՆ
«մի կենդանի՝ սկիւռ (?)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԹԱԿՈՅԿ
(-ի, -աց, ուշ՝ -ով)
(բակոյք)
«հեղուկի մեծ աման, ըմպանակ, բակոյկաձեւ զարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. takōk
Մատենագիտություն
H. AG 153;
Աճ. ՀԱԲ 143
ԹԱՀՐԻԼ
«սայթաքել (?)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառեանը (ՀԱԲ 2, 143) կապում է թրք. դահրիլ «հոգնել» բառի հետ, որի ծագումը նոյնպէս անյայտ է եւ որի իմաստը համատեքստին չի համապատասխանում:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 143
ԹԱՂ
I
«թաղ, քաղաքամաս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tel-
«հարթ, հարթ գետին, տախտակ»
(անմիջական նախաձեւ՝ *tol-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղնորդ,
թաղերգիչ,
թաղական,
թաղակից,
թաղամաս,
թաղապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
tellus
«երկիր, երկրամաս, հողամաս»
հ. խոր.
talam
«երկիր»
Մատենագիտություն
Pok. IEW 1061;
Ջահ. ՀԼՊ 153
ԹԱՂ
II
«խիտ, սեղմ, թաղիք, կաճ, գլխարկ (թաղիքէ, ապա՝ ընդհանրապէս)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *tel-
«հարթ, հարթ գետին, տախտակ»
(անմիջական նախաձեւ՝ *tol-)
քանի որ բնիկ հնդեւրոպական *tol- *tel- ձեւի հետ է կապվում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղուն,
թաթաղուն,
թաղեայ,
թաղի,
թաղիք,
թաղիանալ,
թաղահար,
թաղհար,
թաղագործ,
թաղաթափ,
թաղակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tala
«հարթութիւն»
լիտվ.
pa-talas
«տախտակ»
պրուս.
talus
«հատակ»
լատվ.
talināt
«փռուել, ծաւալուել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 153
ԹԱՂԱԹԵԱԼ
«արեւածագից յետոյ տասներորդ ժամ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԹԱՂԱՂՈՒ
(թաթաղու, թաղաթու)
«շուշանազգի մի բոյս»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստոյգ բառ: Ծագումն անյայտ է:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։