Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՔՈՌՍԵԼԻՔԻՍ
«ոսկեբար»
Ստուգաբանություն ()
ՔՈՍՏԵԼ
«հոնքերը վեր բարձրացնել՝ ի նշան ամբարտավանության, բարձրահոն լինել»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի պոստել հոմանիշի հետ
Տե՛ս նաեւ
ՔՐԵՔՈՒՐ
«գարշ, զազրելի, վատթար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՔՐԹՄՆՋԵԼ
«քթի տակ մրմրթալ, տրտնջալ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Թերեւս բնաձայնական կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քրթմնջումն,
քրթմնջող
ՔՐՍԱՄՆ
սեռ. -ման, գործ. -մամբ
(սխալմամբ՝ քիսամ)
«մի ուտելի ընդեղէն, ոսպնավիզն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. karsana
փոխատու լեզու՝ արաբ. karsana
թերեւս հայերէնին է անցել ասորերէնի միջոցով։ Նոր փոխառութիւն է քուրնայ (տե՛ս)։
Մատենագիտություն
H. AG 389;
Աճ. ՀԱԲ 601
Տե՛ս նաեւ
ՔՐՏԱԼ
(ԲՀ՝ «հնահարիւր»)
«քառաչել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՔՐՔԻՐ
«փխրուն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կրկնաւոր կազմութիւն՝ այլուստ անծանօթ քիր արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քրքրել,
քրքրիլ,
քրքրութիւն,
հետաքրքիր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 603
ՔՐՔՈՒՄ
սեռ. քրքմի, ուշ՝ -ոյ
«սաֆրան, քրքում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *kurkum
փոխատու լեզու՝ պ. kurkum
փոխատու լեզու՝ պ. karkum
Իրանական փոխառութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քրքմաւէտ,
քրքմեղ,
քրքմել,
քրքմագոյն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 603
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։