Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 398 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԽԱՆԴ
«տեր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. havand
Աճառյանը (ՀԱԲ 2, 350) բացատրում է «տիկին» եւ հանում պ. hānvāda ձեւից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 350
ԽԱՆԵԼ
(ԲՀ)
«վկայել»
Ծագումն անհայտ է
ԽԱՒԱՐ
(-ի, -աց)
«խավար, մութ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. xvarvarān
Աղբյուր՝ պազ. xvawār
Աղբյուր՝ պ. xāvar
«արեւմուտք, արեւմուտքի խավարային գոտի, խավար»
իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. xvarvarān, պազ. xvawār, պ. xāvar «արեւմուտք», այլեւ «արեւմուտքի խավարային գոտի, խավար»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաւարիմ,
խաւարին,
խաւարային,
խաւարազգած,
խաւարակեաց,
խաւարասէր,
խաւարուտ,
խաւարշուտ,
խաւարշտական,
խաւարշտին,
անխաւար,
խաւարամածեմ
Մատենագիտություն
H. AG 159;
Աճ. ՀԱԲ 351;
Ջահ. ԼՀԳ 25-26
ԽԱՒԵԱԿ
«սափոր, խեցանոթ, կավե անոթ (հուն. κέραμιον )»
Ծագումն անհայտ է
Հազիվ կապ ունենա կաւ բառի հետ կ/խ լծորդությամբ: Հնարավոր է բառի իրանական ծագումը:
ԽԱՒԹ
(խօթ, հաւդ, հօդ)
«հիվանդ. ծույլ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)khai-t-
«խփել, հրել»
(անմիջական նախաձեւ՝ *khait-)
որից՝ խայթ, խէթ, խեթ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաւթանալ,
խաւթամիտ,
խաւթութիւն,
խաւթասիրտ,
խաւթապատճառ,
խաւթակից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 432
Տե՛ս նաեւ
ԽԱՒԻԾ
«ալյուրից պատրաստված մի կերակրատեսակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. xəwīśā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաւծարար,
խաւիծխարան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 352
ԽԱՒԻՂ
«պարտեզ, բանջարանոց»
Ծագումն անհայտ է
ԽԱՒԼ
(-ի, -աց)
(խօլ, խուլ, բրբ. ղօլ)
««հիմար, խենթ. խեղճ» (բրբ. «տգեղ, անպըռգ, շատ կարճ»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skēu-(t)-
«կտրել, անջատել, քերել, քրքրել»
(անմիջական նախաձեւ՝ *khəu-l-)
Իմաստով մոտ է *(s)k(h)el- «ծռել» արմատից ծագող խեղ, խուլ բառերի հետ, բայց հնչյունական առումով ունի այլ ձայնավորում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաւլանալ,
խաւլութիւն,
խաւլառատ,
խաւլաբանութիւն,
խաւլաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
skānti «փսխում է, քրքրում է»
լիտվ.
kiãuras «ծակուծկեն»
մ. վ. գ.
schiel «բեկոր»
Տե՛ս նաեւ
ԽԱՒՇ
(խտւշ-, խոշ-, խորշ-)
«խշշոց, տխրության լռություն»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաւշիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 433
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։