Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 397 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՐՏԱՓԻԼԱԿ (-ի, -աց) (խարտաւիլակ, խարտաֆիլակ) «կրոնավոր ձեռնադրվողի աջակից» (եկեղեցական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. χαρτοφύλαξ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 349
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՐՏԵԱՇ (-ի) «խարտյաշ, շեկ, դեղնակարմիր»
Անստույգ (հավանաբար)
Հաւանաբար կազմւած է *խարտի- հիմքից՝ -աշ ածանցով։ Կապ ունի՞ արդյոք խարել «այրել, դաղել» արմատի հետ (հմմտ. շէկ- շիկանալ)։ Քիչ հաւանական է կապը գոյնանիշ *ker- արմատի հետ, որ նշանակում է մուգ գոյներ։
Տե՛ս նաեւ
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՐՏԵԼ (տպագրված՝ խրատել) «հանդիմանել (?)»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *kar- «նախատել, պատժել» *k>kh անցումով
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *kar- «նախատել, պատժել» արմատի հետ՝ *k>kh անցումով։
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՐՏԻՆԱ ««մի բույս» (echinus (?) կամ erinus (?))» (բուսաբանական)
Փոխառություն (՞)
Փոխառութիւն, բայց բուն աղբիւրը չի հաւաստւած։
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՑԱԿ (բրբ. խածուկ) «բծավոր, պտավոր. արատավոր, հիվանդ, տկար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kēth-/*(s)kəth- «վնասել» (անմիջական նախաձեւ՝ *khəth-s-)
որտեղից հայ. խաթարել, այլեւ խաբել «նւազել, թուլանալ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խացկութիւն, խացկիլ, խասկիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ἀσκηθής «անվնաս»
գոթ. skapjan «վնասել»
Տե՛ս նաեւ
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՑԱԿԵԼ (հացակել) «ծախսել, սպառել, պակասեցնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skēth- «վնասել» (անմիջական նախաձեւ՝ *khəth-s)
ծագումով նոյնն է խացակ «արատաւոր, հիւանդ» բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՑՖՑԻ «հաստ կտորից հագուստ»
Բնաձայն (՞)
Արդեօք պատկերաւոր բարբառային կազմութիւն չէ՞, որի առաջին մասում հաստ > խաստ բառն է։
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՒ -ոյ, (ուշ` նաեւ -ու) «շերտ, խավ, աղվամազ, բարակ մազածածկույթ, բուրդ, երիզ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «ծածկել, փաթաթել» (անմիջական նախաձեւ՝ *khəu-)
հնդեւրոպական *khəu- ` *(s)keu- «ծածկել, փաթաթել» արմատից։ հմմտ. հ. հնդկ. skunāti «ծածկում է», հուն. κῶας «բուրդ, կաշի, մորթի» (կասկածով է հատկացւում այս արմատին, բայց հայ. խաւ-ը կարծես հաստատում է լիտվ. kēvalas, լատվ. caula «կճեպ»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաւել
Նոր՝
խաւաբարտ, խաւոտ, խաւարծի, խաւածբի, խաւարտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. skunāti «ծածկում է»
հուն. κῶας «բուրդ, կաշի, մորթի» (կասկածով)
լիտվ. kēvalas «կճեպ»
լատվ. caula «կճեպ»
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՂԱՆ (խավաղան, ղաֆաղան, խափական, խափանակ) «հիվանդության մահացու վիճակ (ջերմությունից)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xafaqān «սրտի բաբախյուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 350
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՆԲԱՐ (խաշնբար) ««լուղակ» (իմա՛ «լողակ». կա նաեւ «լուղակ», ԲՀ)»
Ծագումն անհայտ է (՞)