Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԱԺԵՏ
(աժետ, ուշ՝ -աժոտ, -աժատ)
«լուսաժետ, որկորաժետ, որովայնաժետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. žatan (zatan)
«խփել»
Կազմված է -ա- հոդակապից (հին հիմքային տարրից) եւ բուն -ժետ բաղադրիչից, որ ծագում է իրան. žatan (zatan) «խփել» բայի հիմքից՝ «-հար» նշանակությամբ։ Հանդիպում է իրանական փոխառություններում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուսաժետ,
որկորաժետ,
որովայնաժետ,
ախտաժետ,
դիւաժետ
Տե՛ս նաեւ
-ԱԼԻ
(-ելի, -իլի)
«զարմանալի, իմանալի, ուտելի, ընդունելի, հեղի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-liyo-
(անմիջական նախաձեւ՝ *-l(o))- + *-iyo-)
բաղադրյալ ածանց
Դերբայական այս ածանցը կազմված է հիմքային ձայնավորներից (ընդ որում -ի-ն փոխարինվում է -ե-ով, իսկ -ու-ն սղվում է) եւ -լի տարրից։ Թոխարական զուգահեռը ցույց է տալիս, որ -լի, սեռ. -լւոյ ածանցը գալիս է հնդեւրոպական...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զարմանալի,
իմանալի,
ուտելի,
ընդունելի,
հեղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
թոխ.
-lye, -(l)le
«գերունդիումի կազմիչ՝ պարտավորվածության իմաստով»
Մատենագիտություն
Тохарские языки 1959, 97
-ԱԿ
I
«աղյուսակ, անտառակ, գավառակ, գետակ, լճակ, տնակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ak
որ որոշ տարածքներում թերեւս ունեցել է փոքրացուցիչ արժեք (հմմտ. գնդակ-գունդ, նկանակ-նկան, սրահակ-սրահ իրանական փոխառությունները): հնարավոր է ենթադրել -ակ-ով կազմությունների բաղարկում հ.-ե. *kon > հայ. -կ(ն) ածանցով բնիկ հնդեւրոպական բառերի հետ, ինչպես -իկ եւ -ուկ ածանցների դեպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղյուսակ,
անտառակ,
գավառակ,
գետակ,
լճակ,
տնակ,
գնդակ,
նկանակ,
սրահակ
Տե՛ս նաեւ
-ԱՄՆ
«այծեամն (կազմուած՝ այծի հիմքից, եւ պէտք է առանձնացնել ոչ թէ -եամն, այլ -ամն ածանց)»
Ստուգաբանություն (անստույգ)
կարելի է ենթադրել ինչ-որ հին գոյականական կամ, աւելի քիչ հաւանականութեամբ, ածական բաղադրիչ:
-ԱՅԻՆ
«ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից:
-ԱՅՆԻ
«ամարայնի, գարն(ան)այնի, ձմերայնի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Մակբայական այս ածանցը հաւանաբար ծագում է -ային ածականական ածանցի հին ներգոյական ձեւից՝ ամարային- ամարայնի, գարն(ան)ային-գարնայնի, ձմերային-ձմերայնի. աւելի քիչ հաւանական է ենթադրել -ային եւ -ի ածանցների բաղարկութիւն կամ -այն ածանցի սեռական-տրականի ձեւ (*ամարայն, *գարնայն, *ձմերայն ձեւեր չկան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամարայնի,
գարն(ան)այնի,
ձմերայնի
Մատենագիտություն
Greppin 1975, 105
-ԱՆ
I
«արգելան, գլան, դեղձան, կենդան, փորձան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-no- / -ā-
(անմիջական նախաձեւ՝ *-ā-no- / -ā-, *-ə-no- / -ā-)
*-ā/ə- հիմքակազմ տարրով
Հաւանաբար տարբեր է իրանական ծագում ունեցող -ան (արժ-ան, պատուիր-ան եւ այլն) ածանցից, թէեւ կարող է բաղարկուած լինել նրա հետ: կարելի է ենթադրել բնիկ հնդեւրոպական ծագում՝ կամ *-no- / -ā- ածանցից՝ *-ā/ə- հիմքակազմ տարրով, կամ այս ածանցի *-i-no-/-ā-, *-u-no-/-ā- տիպի տարբերակից. այս դէպքում ան-ն ունի նոյն ծագումը, ինչ բերան, -ոյ բառի -ան-ը, այն տարբերութեամբ, որ բերան-ը ունի -ո- հիմք եւ չի գիտակցւում որպէս բաղադրեալ կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արգելան,
գլան,
դեղձան,
կենդան,
փորձան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն
գերան
-ի, -աց < *wer-նո-
հ. հնդկ.
jananah
«ծնող»
հ. հնդկ.
vahanah
«ճանապարհորդող»
հ. հնդկ.
sthāna
«հանգստավայր»
-ԱՆՑ
I
«ածանց»
(քերականական տերմին)
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ հուն. παράγωγον
«ածանց»
Արհեստականօրէն կազմուել է Թրակացու «Քերականական արուեստի» հայ թարգմանչի կողմից անց(անել) բայի արմատից ածանցական ձեւի հետ միասին` հուն. παράγωγον բառի օրինակով. հմմտ. ած-անցուցանել «ածանցել», որտեղ անցուցանել-ը անցանել բայի պատճառականն է. այժմ կապը անցանել >անցնել բայի հետ չի գիտակցւում. հնում անց-ը սակաւադէպ է հանդիպում որպէս բարդութեան բաղադրիչ` դիւրանց. աւելի տարածուած է -զ-անց-ը` երդմնազանց, ուխտազանց եւ այլն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ած-անցուցանել,
դիւրանց,
երդմնազանց,
ուխտազանց
Տե՛ս նաեւ
-(Ա)ՏԱԿ
«փլատակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -tak(a)-
Այս վերջածանցի -տակ բաղադրիչը ծագում է իրան. -tak(a)- ածանցից (*-ta-ka-) եւ հանդիպում է մի շարք իրանական փոխառութիւններում՝ -տակ եւ -ատակ տարբերակներով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարտակ,
գումարտակ,
հրեշտակ,
յիշատակ,
պարսատակ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։