Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 396 / 919
ԿԱՄԱՍ
«մի տեսակ վերնազգեստ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. կամասօն (καμάσιον)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մազեկամաս
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 500
ԿԱՄԱՐ
I
(-ի, -աց)
«գոտի»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. kamar
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամարածու,
կամարաւոր,
լայնակամար,
աստուածակամար
Մատենագիտություն
H. AG 164;
Աճ. ՀԱԲ 501
ԿԱՄԱՐ
II
(-ի, -աց)
«շենքի կամար»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամարանի,
կամարակապ,
կամարաձեւ,
կամարակից,
կամարապատ,
կամարազարդ,
լուսակամար,
միջակամար,
երկնակամար,
կամարաշէն
ԿԱՄԲԱԿ
«փափուկ կաշվից կոշիկ»
(բրբ.)
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական (՞)
(իրանական աղբյուրի՞ց)
Ծագումն անհայտ է։
ԿԱՄԼԵԼ
«մեջքին կապել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gem-
«(երկու ձեռքով) բռնել (կապանք, շղթա), իրար սեղմել (գունդ), խճողել»
(անմիջական նախաձեւ՝ *gm-l-)
արմատից. հմմտ. հայ. ճիմ, ճմլել
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
gemel «կապանք, շղթա»
նորվ.
kumla «գունդ. սեղմել»
հ. իսլ.
kamla «ճզմել. ճմլել»
լիտվ.
gumulas «գունդ»
ռուս.
гомола «գունդ»
ԿԱՄՆ
(-ին, -ունք, -անց)
«կամ, կալսելու գործիք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gem-
«բռնել (կապանք, շղթա), իրար սեղմել, խճողել»
արմատից. հմմտ. հայ. ճմլել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամնասայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γαγγαμον «ցանց, ուռկան»
մ. իռլ.
gemel
կիմր.
gefyh «կապանք, շղթա»
հ. իսլ.
kamla «ճզմել, ճմլել»
հ. անգլ.
cimb(e) «կապ»
ռուս.
-жать (жму) «սեղմել. ճզմել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 125
ԿԱՄՇ
«խստացում, կարծրացում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gem-
«(երկու ձեռքով) բռնել (շղթա), սեղմել (գունդ)»
բուն ձեւն է *կամիշ կամ *կամուշ-, որ հազիվ թե ծագի հնդեւրոպական *gem- արմատից, որտեղից հայ. ճմլել, թերեւս նաեւ կամն. հայտնի չէ -(ի/ու)շ-ի աղբյուրը (*-iskh կամ -ik’u-՞)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամշանալ,
կամշոտ,
կամշոտիլ
ԿԱՄՈՒՐՋ
(-ի, -աց)
(կամուրճ, կարմունճ, կարմուջ)
«կամուրջ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gʷem-
«գնալ, գալ»
(անմիջական նախաձեւ՝ *gʷmbhuriā- (՞))
հայ-հունական զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամրջախելք,
կամրջել,
Կամրջաձոր,
նաւակամուրջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γέφυρα
լիտվ.
gomorys «քիմք»
Մատենագիտություն
Ritter, Introducción al armenio antiguo, Madrid, 1996 17;
Աճ. ՀԱԲ 503;
Ջահ. ՀԼՊ 128;
Olsen, NBA 66
ԿԱՄՓՍԱԿ
(կափսակ, կամսակ)
«սրվակ, շիշ, մի հեղուկաչափ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κα(μ)ψάκης
Մատենագիտություն
H. AG 354;
Աճ. ՀԱԲ 504
ԿԱՄՔ
«մի բույս (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամքաջուր
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։