Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 395 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 584, սյունակ 1 Էջ 584
ՇԱՒԻՂ (-ի, -աց) (շաւեղ, շաւիղ) «շավիղ, ոտնահետք»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. səwīlā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շաւղափոխել, շաւղակից, լուսաշաւիղ, ընդմիջաշաւիղ, խոզաշաւիղ, միջաշաւիղ, բազմաշաւիղ, բոցաշաւիղ, երկնաշաւիղ, երկշաւիղ, կուրաշաւիղ
Մատենագիտություն
H. AG 213; Աճ. ՀԱԲ 506
Էջ 584, սյունակ 1 Էջ 584
ՇԱՇԱՓԵԼ (շօշափել) «շոշափել»
Կրկնավոր կազմություն
հ.-ե. արմատ՝ *skeup- շուփ (շփել) արմատի հիմքը
Կրկնավոր կազմություն, որի շափ արմատը Աճառյանը (ՀԱԲ 3, 547) միացնում է շուփ (տե՛ս շփել) առմատի հետ, բայց սրա՝ մեր տված ստուգաբանությամբ (*skeup- արմատից) հարցի լուծումը դժվարանում է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շաւշափելի, շաւշափական, դիւրաշաւշափագոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խարխափել (հ/շ հերթագայությա՞մբ)
Մատենագիտություն
ՀԱԲ 547
Տե՛ս նաեւ
Էջ 584, սյունակ 1 Էջ 584
ՇԱՇԵԼ (շօշել, շուշել) «բարբաջել»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս բնաձայնական կազմություն:
Էջ 584, սյունակ 1 Էջ 584
ՇԱՓԱՌՈՒԿ «մթություն, խավար, տագնապ, տխրություն (°)»
Ծագումն անհայտ է
Էջ 584, սյունակ 1 Էջ 584
ՇԱՓԻՂԱՅ (-ի, -ից, -այ) ((շափիղայ, շափիլայ, շափիղ), «շափյուղա») «շափյուղա»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. sapīlā
Բաղադրություններ՝ շափիղեայ, շափիղաձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շափիղեայ, շափիղաձեւ
Մատենագիտություն
H. AG 313; Աճ. ՀԱԲ 506
Տե՛ս նաեւ
Էջ 585, սյունակ 1 Էջ 585
ՇԱՖ «ակնաբթոց, ակնադեղ, դեղաման»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. šāf (siyaf)
Աղբյուր՝ պ. saf
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 507; Ղազ.- Ավ. None; ՄՀԲ 213
Էջ 585, սյունակ 1 Էջ 585
ՇԵՂ ուշ՝ -ոյ «շեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skhel- «ծռել, հենել, ծուռ»
որի *khel- տարբերակից՝ խեղ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեղել, շեղիչ, շեղութիւն, առիշեղ, առշեղ, առշեղել, անշեղ
Նոր՝
շեղակի, շեղատառ, շեղում, անշեղօրէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. շաղ ((շաղել, շաղիլ))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 508
Տե՛ս նաեւ
Էջ 585, սյունակ 1 Էջ 585
ՇԵՂԲ «դանակի մետաղյա մաս, դանակի բերան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skhel- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *(s)kel-p-)
Աճառյանը (ՀԱԲ 3, 508) բխեցնում է ասոր. selpa «դանակ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեղբիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. scalpe «կտրիչ, հատիչ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 127; Աճ. ՀԱԲ 508
Էջ 585, սյունակ 1 Էջ 585
ՇԵՂՋ (շեաղջ, շիղջ, սեղջ), -ոյ «կույտ, դեզ, (ցորենի, արմտիքների)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ խեթ. šeli- (՞) (փոխառությո՞ւն) «հացահատիկի կույտ»
Կապ ունի՞ խեթ. šeli- «հացահատիկի կույտ» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեղջել, շեղջաշեղջ, շեղջակոյտ, ջրշեղջ, ջրշիղջ, շեղջանակ
Էջ 585, սյունակ 1 Էջ 585
ՇԵՂՏԱՄԵՂՏ «ցոփ, խենեշ, թույլ, մեղկ, ծույլ»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կրկնավոր կազմություն՝ անծանոթ շեղտ բաղադրիչով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 509