Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 394 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՔԵԼ (կաղուիլ, կրուիլ) «կուչ գալ, կծկվել, սառչել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gel- «սառչել» (անմիջական նախաձեւ՝ *geldu-, *gel(ō)-) արմատից
թերեւս բաղադրված *gel- «գնդ(վ)ել» արմատի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γελανδρον «սառը, պաղ»
լատ. gelū «սառնամանիք»
խուլ. kala «ցուրտ լինել, սառչել»
հ. հնդկ. gula «գնդակ»
ռուս. желвак «ուռուցք, ելունդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 495; Ջահ. ՀԼՊ 124
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԹ (կալթ, կախթ, այլն՝ կաղկաղ) ««շալակ» իմա՛ «պարկ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
նույնն է կաղաթ բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂՆ -ոյ «պնդուկ, տկողին, կաղին, կաղնու պտուղ, խոզակաղին, կաղնի (ծառ)»
Բնիկ հնդեւրոպական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոզակաղին, կաղնատունկ, կաղնապտուղ, կաղնահար, կաղնահատուն
Նոր՝
կաղնի
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂԿԱՆՁԵԼ «կաղկանձել, վնգստալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gal- «կանչել, ճչալ» ունի նաեւ *glag- ձեւը
Կրկնավոր կազմություն՝ կազմված արմատի վերջի բաղաձայնական տարնմանությամբ եւ ուշ՝ կաղ- եւ կանձ (տե՛ս) արմատների բարդությամբ։ Առաջինը հազիվ թե գա հնդեւրոպական *gal- «կանչել, ճչալ» արմատից, որն ունի նաեւ *glag- ձեւը։ Աճառյանը (ՀԱԲ 2, 496) բուն արմատական ձեւն է համարում կանձ-ը, որ, ըստ նրա, հանդես է գալիս կնճաձայն բառի մեջ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղկանձողական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Տե՛ս նաեւ
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՃ «որոմ, մոլախոտ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *gldi-o-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *gel- «գնդ(վ)ել» արմատի հետ (*gldi-o- > կաղճ՞)։
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՆՈՒՏ «եզնարգել (թիթեռնածաղկավոր մի բույս)» (բբ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
տըրված ըստ նմանության («կաղնու պես ամուր»)։ այս դեպքում պետք է հանել արմատական բառերի շարքից։
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՇՆԱԿ «կուռ, տափափուշ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կաղանչանն բուսանվան տարբերակն է՝ իմաստի շփոթմամբ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՏԻ «մի ուտելիք»
Անստույգ (՞)
կասկածելի է կազտի ընթերցումը եւ կապումը բրբ. կզտի «քամած լոռ, ժաժիկ, խիժ» բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՏԻԼ «կապ ընկնել, կապվել (լեզվի մասին)»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղտակից
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՃ I (կայճ), -ի, -ից «քաղիք»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *gag- «կլոր բան, գունդ» (անմիջական նախաձեւ՝ *gagio-)
Աղբյուր՝ իրանական (՞) (հազիվ թե)
Աղբյուր՝ հ. հնդկ. kača (հազիվ թե) «գլխի մազ»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *gag- «կլոր բան, գունդ» արմատի հետ (*gagio- > կաճ՞) կամ փոխառություն լինի իրանական աղբյուրից (հմմտ. հ. հնդկ. kača «գլխի մազ»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաճակուռ, կճակուռ, կաճեայ, կաճեղիպակ, այծենակաճ