Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 391 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՈՒՄ «շուշանազգի մի բույս՝ վրացի կոճ, կեղծ ղանձլամեր» (բուսաբանություն)
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՊԱ «կարմրուկ» (բժշկական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hasba
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 48
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՏ (-ի, -ից) «հաստատուն, հաստ. հաստատություն, ամրություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pasto- «հաստատուն, ամուր»
Բնիկ հնդեւրոպական՝ *pasto- «հաստատուն, ամուր» հիմքից: Այստեղից են նաեւ հաստորբ, հաստատ, այլեւ, թերեւս, Աճառյանի կողմից (ՀԱԲ 1, 85) ազդ-ի տակ դրվող աստի, աստին, աստոյ, «հաստատուն» եւ աստոյ, աստա «զորեղ» բառերը: Հնարավոր է, որ մասամբ խառնված լինի *ost- «ոսկր» արմատի (>հայ. ոսկոր) ածանցական իմաստի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստել, հաստանալ, հաստիչ, հաստոց, հաստումն, հաստաբեստ, հաստակաշի, հաստակապ, հաստահարուստ, հաստահեղույս, հաստահիմն, հաստամագիլ, հաստամետ, հաստանդամ, հաստապինդ, հաստարմատ, հաստույժ
Նոր՝
հաստաբուն, հաստագլուխ, հաստամարմին, հաստավիզ, հաստափոր, հաստորբ, հաստատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. pastyá- «տուն, բակ, բնակարան» (իբրեւ հաստատուն բնակություն)
հ. իսլ. fastr «հաստատուն, ամուր»
հ. անգլ. fast «հաստատուն, ամուր»
հ. վ. գ. festi «հաստատուն, ամուր»
խեթ. hastai-, hasti- «ոսկոր, դիմացկունություն, դիմադրողականություն»
Մատենագիտություն
H. AG 464; Աճ. ՀԱԲ 49
Տե՛ս նաեւ
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՏԱՏ II «նիզակավոր զինվոր» (ռազմական)
Փոխառություն
Աղբյուր՝ ֆրանս. hastat < լատ. hastatus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 50
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՏՈՒ «կարճավճիռ» (ԲՀ)
Անստույգ (հավանաբար)
Հավանաբար հստու բառն է, որ բացատրված է «սուր կամ կարճավճիռ»:
Տե՛ս նաեւ
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՎԱՐԻ «նուրբ ալյուր»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. havārī «նուրբ ալյուրից հաց»
Աղբյուր՝ արաբ. huvvārī «նուրբ ալյուր»
Փոխառություն՝ արաբ. havārī «նուրբ ալյուրից հաց» եւ huvvārī «նուրբ ալյուր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 50
Էջ 450, սյունակ 1 Էջ 450
ՀԱՎՐ «սպիտակ կաղամախի»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. havar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 50
Էջ 450, սյունակ 1 Էջ 450
ՀԱՏ (-ոյ, ուշ նաեւ՝ -ի, -ից) «հատուկտոր, հատիկ, սերմնահատիկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ խեթ. hattāi- (թերեւս) «հատել, ծակել, պատռել»
խեթերենից կամ մերձավոր լեզվից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հատանել, հատուցանել, հատուցումն, հատած, հատուած, հատու
Նոր՝
հատուկտոր, հատիկ, հատոր, հատկիլ, յատկիլ, վարձահատոյց, անհատոյց, անհատ, վիմահատ, երկաբահատ, տահեկանահատ, դեղահատ, կապարահատ, հատուկտոր, հատուածակողմ, ականատ, ականջատ, հերատ, միջատ, փայտատ, կտավատ, գունատ, բացատ, խրամատ, ծայրատել, գլխատել, քարատել, զատ(ան)ել, զատչիլ, զատական, ընդհատ, անընդհատ, ընդհատել, նհատ, աննհատաբար
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 314
Էջ 450, սյունակ 1 Էջ 450
ՀԱՍԱՂ(ԱՅ) «վայրի բադրիջան»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hadaq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 52
Էջ 450, սյունակ 1 Էջ 450
ՀԱՍԱՏ «դարբին, երկաթագործ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. haddād
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 52