Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՓԱՓԱԳ
(փափաք)
«տենչ, բաղձանք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս, կապված է պապակ-ի հետ (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փափագել,
փափագանք,
փափագելի,
ըղձափափագ,
մեծափափագ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 492
Տե՛ս նաեւ
ՓԱՓՈՒԿ
(-ի, -աց)
«փափուկ, կակուղ, մեղմ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ՝ փափկանալ, փափկական, փափկակեաց, փափկասուն, փափկոց, նոր՝ փափկանկատ, փափկանկատութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փափկանալ,
փափկական,
փափկակեաց,
փափկասուն,
փափկոց,
փափկանկատ,
փափկանկատութիւն
ՓԱՔԱԴԻՄ
««ապավաստ» (՞) (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
ՓԱՔԱԼ
«շնչարգելություն, հազ (անասունների)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փաքոտ
ՓԱՔԱՆԻ
«գաճաճ, թզուկ, հաշմանդամ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ փանաք «տկար, խեղճ» բառի հետ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
ՓԵՂԱՄԻԿ
«նեղ սափոր (գինու)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՓԵՂԿ
(-ի)
«վարագույր, վրանի պատ, լեռան ստորոտ, փեղկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *spelg-
«ճեղքել, բացել, պատռել, պատռվել»
(անմիջական նախաձեւ՝ *spelg- (*sphel-, *phel-))
Բնիկ հնդեւրոպական՝ *spelg-` *spelg- (*sphel-, *phel-) «ճեղքել, բացել, պատռել, պատռվել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փեղկիլ,
երկփեղկ,
խորանափեղկ,
վերնափեղկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
phálati
«ճեղքվել, կիսվել»
հուն.
σφαλάσσειν
«կտրել»
լատ.
spolium
«կաշի, ավար»
հ. վ. գ.
spaltan
«ճեղքել»
Մատենագիտություն
Pok. IEW 677;
Աճ. ՀԱԲ 495
ՓԵՂՈՅՐ
«կանացի գլխարկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փեղուրագործ,
փեղուրավաճառ
ՓԵՃՈԵԼ
«խոտը փրցնելով քաղել, պոկոտել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 4, 495-496) համարում է ճապոտել (ճեպոտել, ճպտել) (< ճապոտ «ճանկ, ճիրան») հոմանիշի դրափոխված ձեւը:
Մատենագիտություն
ՀԱԲ 495-496
ՓԵՆԱԿ
«մի ծաղիկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ սրա հետ փեննա բառը (տե՛ս):
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։