Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 391 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԱԶ «կակազ, ընդհատախոս, բոթով»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *gang-
Բնաձայնական կրկնավոր կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կակազել, կակազոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. гугня «կակազ»
հ. հնդկ. gúñjati «բզզում է»
հ. հնդկ. gañja «արհամարհանք, ծաղր»
հուն. γογγυζω «բրթմնջալ»
Մատենագիտություն
Pok. IEW 352
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԱՆ «լաց, ողբ, ճչոց»
Բնաձայն
Բնաձայնական կրկնավոր կազմություն (հմմտ. կակազ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կականել, կականաբարձ, կականումն, կականաւոր, մեծակական
Տե՛ս նաեւ
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԱՆՍ «անխոս» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
ԲՀ՝ «անխօս», վրիպակով՝ «անխօնս», որ կա ՀԱԲ-ում, 2, 488։ Թերեւս կակազ-ի սխալագրությունը։ Հազիվ թե լինի կական-ի իգն. հայց. հոլովը (բացատրությունը հեռու է)։
Մատենագիտություն
ՀԱԲ 488
Տե՛ս նաեւ
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԱՉ I (կակաջ) «կարկաչ»
Բնաձայն
Բնաձայնական կրկնավոր կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կակաչել, կակաչին, կակաչուն
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԱՉ II (կակաջ), -ի «կակաչ, պուտ, խաշխաշ, լալա»
Ծագումն անհայտ է
Կրկնավոր կազմություն՝ ծագումով անհայտ *կաշ արմատից:
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԱՒԻԼ «քաջվարդ, խաչափայտ (բույս)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gāu- «ուրախանալ»
Թերեւս կրկնավոր կազմություն՝ -իլ վերջածանցով՝ հնդեւրոպական *gāu- «ուրախանալ» արմատից: հմմտ. քոխ. Ա kāwälte «գեղեցիկ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
քոխ. Ա kāwälte «գեղեցիկ»
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԱՒԻԿ «մի բույս»
Անստույգ (թերեւս)
Ծագումով թերեւս նույնն է կակաւիլ-ի հետ (տե՛ս)։
Տե՛ս նաեւ
Էջ 374, սյունակ 1 Էջ 374
ԿԱԿԵԼ (կեկել) «գուրգուրել, մղկտալ, ողբալ» (ԲՀ)
Բնաձայն (թերեւս)
ԲՀ՝ «կաթոգ(ն)ել, կողկողել»։ Թերեւս ծագմամբ եւ կազմությամբ մոտ է կական-ին։
Տե՛ս նաեւ
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱԿԺԻՐԱԿ (կակծիրակ, կակճիրակ, ծակժիրակ, կաճկիրակ, հակժիրակ, հաճկիրակ) «սինեմաքի, աճալ (բոյս)» (բուսաբանություն)
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական kāk-zīrak
Աղբյուր՝ պ. kāž(i)ra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱԿԻԿԱ «ծովամանանեխ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qāqīlay (qāqlīy)
ուղղելի է կակիլա
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489