Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՈՒՐՈՒ
«ուրու, ուրվական, տեսիլք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *prep-
«աչքի ընկնել, երեւալ»
(անմիջական նախաձեւ՝ *prop-)
արմատից, որից նաեւ երեւիլ, երես: բառասկզբի ու նախահաւելվածը տարնմանութեան արդիւնք է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրուական,
ուրուապաշտ,
ուրուաբար,
ուրուաձայն,
ուրուագիծ,
ուրուագծել,
ուրուանկար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρέπω
«երեւալ, աչքի ընկնել»
հ. խոլ.
richt
«տեսք, կերպարանք»
ՓԱԿՏԻՔ
«մի տեսակ ապարանջան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՓԱՂԱՆԳԱՍՈՒՇԿ
«մի տեսակ կանաչի, բրդոտ ռեհան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. palangamušk
փոխատու լեզու՝ պ. palangmišk
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 254;
Աճ. ՀԱԲ 473
ՓԱՍՐ
«մի տեսակ օդ կամ քամի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
ՓԵԺԱՏ
«մի տեսակ խեժ, անգուժատ»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ պրս. žad
«խեժ»
Երկրորդ բաղադրիչը կարող է կցվել պրս. žad «խեժ» բառին, սակայն անբացատրելի է մնում փե- տարրը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ՓԵՐՈՒԶԱԿ
«մի տեսակ կիսաթանկարժեք քար, փիրուզ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pērūza, pīrūza
իրանական աղբյուրից՝ պրս. pērūza, pīrūza։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 500
ՓՓՐԱԽ
(բղրադ)
«մի տեսակ (կպչուն) խոտ»
Ստուգաբանություն ()
ՓԻՃԻ
«մի տեսակ ծառ, մայրի»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ վրացական
Աճառյանը (ՀԱԲ 4, 504) համարում է վրացական փոխառություն, սակայն կապ է տեսնում հայ. փիճի, նոճի եւ սոճի բուսանունների կառուցվածքների միջեւ՝ նկատի ունենալով -ճի վերջածանցը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
ՓՈՂՇ
«մի տեսակ ձուկ»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՓՈՎԿԱՄԱՃ
«մի տեսակ մեծ սողուն (տաք երկրներում ապրող)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։