Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԱՐՍԵԼ
«մարսել, կերածը յուրացնել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mr-k'-
«շփել, տրորել»
(անմիջական նախաձեւ՝ (*mer-))
արմատից: Աճառյանը (ՀԱԲ 3, 288) բխեցնում է ասոր. məras «ճմլել, ջարդել, կակղացնել» արմատից, որ քիչ հավանական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարսական,
անմարսական,
մարսողական,
մարսողութիւն,
դժուարամարս,
դիւրամարս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
marawo
հ. անգլ.
mearo
«փխրուն, փափուկ, մեղմ»
հ. ռուս.
moromradi
«կրծել, մաշեցնել, մանրել»
մ. ն. գ.
morken
«ճզմել, ճմլել»
ավ.
mərəxš
«քայքայում»
խեթ.
mark-
«քայքայել»
Մատենագիտություն
Աճառյանը 288
ՄԱՐՏԻՐՈՍ
(մարտիւրոս), -ի, -աց
«նահատակ, մարտիրոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μάρτυς
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարտիրոսություն,
մարտիրոսական,
մարտիրոսաբան,
մարտիրոսարան,
նախամարտիրոս
Մատենագիտություն
H. AG 364;
Աճ. ՀԱԲ 290
ՄԵՂԱՆՊՈՂԱԿԱՆ
«մի տեսակ տենդ կամ ջերմ»
(բժշկ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. Μελάμπους
«բժշկի անունից»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 298
ՄԵՂԵՍԻԿ
(մելեսիկ)
«մի տեսակ թանկարժեք քար, սուտակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՄԵՆԻԴՈՍ
«մի տեսակ ձուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μαιίς (սեռ. μαινίδος)
Մատենագիտություն
H. AG 363;
Աճ. ՀԱԲ 303
ՄԵՐՈՒԶԱՆ
(մերուշան)
«մի տեսակ ծաղիկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՄԻԶՆ
(-ին (եւ -ան) (բ. մզին))
«բարակ մաշկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մզնիք,
մզանիք,
մզնաձեւ,
մզնաձեւ,
մզնատեսակ,
մզննատեսակ,
մզնարհեստ
ՄԻԹՈՒԻՏՈՍ
«մի տեսակ հակաթույն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀντίδοτος Μιθριδάτειος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 320
ՄԻՄ(ՈՍ)
(մոմոս)
«միմոս, ծաղրածու»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μῖμος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միմոսական,
միմոսութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 321
Մ(Ի)ՆԻՆԱՅ
(-ի)
«մի վնասակար միջատ, ցորենի ուտիճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. manīnā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 334
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։