Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 7635 բառահոդված (էջ 39/764)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԻԱՑԵԱԼ «խնամեալ կամ խնայեալ» (ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է:
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԻԴՈՂՈՆ (անիգողոն) «նուշ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀμύγδαλον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 195
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԻՍՈՆ (անասոյ) «մի բույս՝ կարար, Pimpinella anisum L.»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. άνισον
Մատենագիտություն
H. AG 340; Աճ. ՀԱԲ 196
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԻՒ (-ոյ, հազվադեպ՝ -ի, -աց) «անիվ, կառքի ակ, սռնի, առանցք, տանջելու մի գործիք, խաղալիք, երկնային մարմնի գունդ, ուղտափշի սերմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *snēu- «պտտել» (անմիջական նախաձեւ՝ *snēuo-)
այս արմատից է նաեւ հայ. նեարդ բառը (<*sneurt-)` իմաստային այլ զարգացմամբ. անիւ բառի ա- նախահավելվածի համար հմմտ. ամիս *mensos ձեւից։ Ավելի քիչ հավանական է համեմատությունը *enebh- «պորտ» արմատից ծագող ձեւերի հետ, որ նշում է Աճառյանը (ՀԱԲ 1, 196)` նմանությունը համարելով պատահական:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անուաջալութիւն, անուաձեւ, անուաւոր, միջնանիւ, չորեքնանիւ
Նոր՝
երկանիւ, հեծանիւ, հեծանորդ, քառանիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. snua «ոլորել, հյուսել»
հ. իռլ. snútigr «պտտվող (ջրաղացաքարի մասին)»
նորվ. snaa «շտապել» (<*snāwēn)
լատվ. snaujis «օղակ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149; ԲԷՀ 49; Աճ. ՀԱԲ 196
Տե՛ս նաեւ
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԽԹԱՆՔ «մի տեսակ հիվանդություն»
Բնիկ հայերեն
կազմված է խիթ «ցավ, վերք, հիվանդություն» բառերից՝ ան ոչ ժխտական նախածանցով:
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԽՈՒՇՔԱՐԷ «սեփականություն»
Փոխառություն (՞)
Փոխառության աղբյուր՝ իրան. խուշքարէ
Փոխառության աղբյուր՝ մ. պ. ēškār
Փոխառության աղբյուր՝ պ. xwēškārē «սեփականություն»
Կազմված է ան- նախամասնիկից (՞)` իրանական աղբյուրից փոխառված խուշքարէ բաղադրիչով:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 196
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԿԱՆ I (բբ) «սիւն կոպի (՞), նետ, փքին, բոփ»
Անստույգ (՞)
թերեւս անկ արմատից:
Տե՛ս նաեւ
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԿԱՆ II յ-ի (անգան) «սանդ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ ասոր. aggānā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԿԵՍ «թյուրություն» (ԲՀ)
Փոխառություն (՞)
Փոխառության աղբյուր՝ եբր. agaš «աղճատել, աղավաղել, թյուրել»
Մատենագիտություն
ԲՀ 348
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆԿԻՐՈՍ «խարիսխ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. άγκυρα
Մատենագիտություն
H. AG 518; Աճ. ՀԱԲ 200