Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4917 բառահոդված (էջ 39/492)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԻՍ «Մարս (Հրատ) մոլորակը» (աստղաբաշխական)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. Άρης
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՆԱԿ «հոգեառ ոգի, գրող»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հայկական կազմություն՝ առնել բայից։ Աճառյանը (ՀԱԲ 1, 261) համարում է ասորական փոխառություն՝ harnāgā «շնագայլ» բառից, որ ձեւով եւ իմաստով հեռու է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնակատոր, առնակային, առնակաշուն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՆԵՏ (-ի, -ից) «առնետ, մեծ մուկ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ ասոր. arnā’ā
բրբ. մի ձեւից, որ ուներ -t
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 262
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՈԳ «աղբյուր, ոռոգիչ ջուր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sreu- «հոսել» (անմիջական նախաձեւ՝ *srov-)
առոգ-, ոռոգ- «ոռոգում». արմատից. հմմտ. հ. հնդկ. srávati «հոսում է», srava «հոսելը», ռուս. струя «հոսանք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առոգ(ան)ել, առոգումն, առոգանութիւն, ոռոգ(ան)ել, ոռոգումն, արիւնոռոգ, ճշմարտոռոգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. srávati «հոսում է»
հ. հնդկ. srava «հոսելը»
ռուս. струя «հոսանք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 263
Տե՛ս նաեւ
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՈՅԳ (առոգ, առուգ, ոռոգ) «առույգ, աշխույժ, կայտառ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական ոյժ
Կազմված է առ- նախածանցով՝ առանձին չհանդիպող ոյժ արմատից, որը իրանական ծագման ոյժ արմատի տարբերակն է (գ/ժ հերթագայությունը հատուկ է իրանական լեզուներին)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առոյգաբարձ, առոյգանալ, առոյգութիւն, առոյգազաւակ, առոզանալ, առոզանձն, առոզավարժ, առոզութիւն, առուզանալ, առուգութիւն, առոգագոյն, ոռոզանալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 263
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՈՒ (-ոյ, -ի, -աց) «գետակ, ջրուղի, անցք, անցուղի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sreu- (անմիջական նախաձեւ՝ *srut-, *sru- կամ *srui-)
արմատից. հմմտ. հ. հնդկ. srutá «հոսող», sruti «հոսանք, ուղի», հուն. ρυτός «հոսող», ρυσις «հոսանք», այլեւ՝ հայ. առոգ, առոգ(ան)ել, ոռոգ(ան)ել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առուահանք, առուամէջք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. srutá «հոսող»
հ. հնդկ. sruti «հոսանք, ուղի»
հուն. ρυτός «հոսող»
հուն. ρυσις «հոսանք»
հայ. առոգ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 264
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՈՒԵԿԱՆ «անցավոր, վարկապարագի» ((ԲՀ))
Անստույգ
Կեղծ բառ, որ ստացվել է առուղեկան բառի աղավաղումից. հմմտ. ԲՀ 32
Մատենագիտություն
ԲՀ 32
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՈՒԵՂ «մի ծաղիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *erebh- «գույնացույց արմատ» (անմիջական նախաձեւ՝ *orobh-) + *-el
արմատ + *-el
Տե՛ս նաեւ
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՈՒՈՅՏ (առվոյտ, առուտ, առուտ, առաւիտ, առաւոյտ, առաւետ, առաւօտ) «մի խոտ՝ ասպաստ, Meduago L.»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *erebh- «գույնացույց արմատ» (անմիջական նախաձեւ՝ *orobh-)
նախաձեւից. հմմտ. ռուս. рябина «արոսենի, սնձենի». -ոյտ-ի համար՝ հմմտ. արտոյտ (°)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւիտանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. рябина «արոսենի, սնձենի»
Տե՛ս նաեւ
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍ I (-ի, -ից) «ասվածք, խոսք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ag- «ասել» g > ս անցմամբ, ինչպէս *eg(ō) > ես փոխանակ *եծ-ի, թէեւ ծ-ն առկա է առ-ած բառում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասել, ասացած, ասող, ասուն, անասուն, վիպասան, վիպասնել, սրբասաց, գովասանական, բարե(ա)սաց, կանխասաց, ճարտ(ար)ասան, այլասացիկ, արտասանել, բացասական, բացասել, ստորասել, ապուտութիւն, ապաստել, ապուստել, բացասել, ապուշել, ապոսել, ապումնել, անապուտելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. āha «խոսեց»
հուն. ἠκτ «ասել»
լատ. ajo «ասել, խոսել, հաստատել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 266; Pok. IEW 290
Տե՛ս նաեւ