Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ապա» որոնման արդյունք՝ 996 բառահոդված
· Էջ 39 / 100
ԼԱԳ
««անառակ, բղջախոհ, թուլամորթ» (նաեւ «թույլ, մաշված»?)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *leg-h-
«թեթեւ»
(անմիջական նախաձեւ՝ *lng'hio-)
ռնգային տարբերակից
Աճառյանը (ՀԱԲ 2, 257) փոխառություն է համարում հունարենից՝ տալով λαγνεία «անառակություն», λαγνύω «անառակություն անել, լրբանալ» եւ λάγνος «անառակ» ձեւերը, սակայն սրանցից անմիջապես հանել հայերեն ձեւերը (առանց -ն-ի) անհավանական է։ Մյուս կողմից՝ դժվար է գտնել անմիջական բնիկ հնդեւրոպական աղբյուր։ ձեւով ամենից ավելի մոտ թվացող *leg-h- «թեթեւ» արմատը իմաստով քիչ է համապատասխանում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լագութիւն,
լագուցանել,
լագորդել,
լազրտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
легкий «թեթեւ»
ռուս.
легкое «թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Տե՛ս նաեւ
ԼԱԼԱԶԱՐ
«մի ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերեն lālazār
«կակաչապատ մարգագետին»
պ. lālazār նշանակում է «կակաչապատ մարգագետին»:
ԼԱԼԱՓԱՐԹԵԼ
«պապաշել, այծի պես մկկալ»
Բնաձայն (թերեւս)
Բաղադրություն՝ լալաարթին: Թերեւս բնաձայն կազմություն, որպիսիները տարածված են հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լալաարթին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
lalelā «բոբովանք»
հուն.
λαλεω «շաղակրատել»
գ.
lallen «բոբովել, կմկմալ»
ԼԱՆՋՔ
(-աց)
«կուրծք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *le(n)gwh-
«թեթեւ, թեթեւաշարժ, թոք (որպես մարմնի թեթեւ մաս)»
(անմիջական նախաձեւ՝ *lngu-hia-)
որպես «թոքային, թոքատեղի»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լանջագեղ,
լանջակից,
լանջապահ,
լանջապան,
լանջապանակ,
լանջանոց,
լայնալանջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ.
lunga
հ. անգլ.
lungen
հ. վ. գ.
lungūn
ռուս.
легкий «թեթեւ»
ռուս.
легкое «թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 264-365;
Pok. IEW 661
ԼԱՊԱՆԱԼ
(լաբանալ, լամբանալ)
«ուսանել, սովորել»
(ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. λαμβανω
(թերեւս)
«բռնել, ըմբռնել, հասկանալ»
ԼԱՊԱՏ
«տմարդի»
(ԲՀ («անմարդ, անմաքուր»))
Ծագումն անհայտ է
ԼԱՏՐԱՍՏԵԼ
«բամբասել (՞)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ լատ. latratus
(հազիվ թե)
«հաչոց, աղմուկ, հայհոյանք»
կապ ունենայ լատ. latratus «հաչոց, աղմուկ, հայհոյանք» բառի հետ (ի՞նչ ճանապարհով)։
ԼԱՓ
(-ի)
«լափ, շան կերակուր, երեխայի փափուկ կերակուր, շիլա»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *laph-
«չապաղացնելով լիզել, ագահաբար ուտել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լափել,
լափումն,
լափէզ,
լափլիզել,
լապլիզել,
լափլիզող,
լափատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
λαφύσσω «արագորեն ուտել, խաշտել»
հ. վ. գ.
laffan «լիզել»
մ. վ. գ.
leffen «լիզել, ագահաբար ուտել»
ԼԵԿԱԹ
(լիկաթ)
«պապական նվիրակ»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. legatus
Աղբյուր՝ հ. ֆր. légat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273
ԼԵՆԴԱՆԱԼ
««...լենդացեալ պարիւն... » կապակցության մեջ»
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։