Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 3436 բառահոդված (էջ 39/344)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԷ «ունայն» (ԲՀ)
Անստույգ
Կեղծ բառ, որ առաջացել է արեւունայ (արեօն) գլխաբառի աղաւաղումից
Մատենագիտություն
ԲՀ 351
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԸՆԿՄՆԵԼ «կտրատել»
Անստույգ (թերեւս)
բառից՝ աղաւաղմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 313
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԹ I «արթնացում, արթնութիւն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)er- «ցնցուել, ցատկել» (անմիջական նախաձեւ՝ *prth-, *(s)p(h)erd/t(h)-) *-d/t աճականով
ձեւից, որ ծագում է *(s)p(h)er- «ցնցուել, ոտքով հրել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արթուն, արթնութիւն, արթնական, արթնամիտ, արթնանալ, ծանրարթուն, զարթնու, զարթչիլ, զարթնական, զարթնանալ, զարթմնի, պատերազմազարթոյց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ հարթնու, հարթչիլ, արթչիլ
հ. հուն. όρνυμαι «վեր ցատկել, թարմանալ»
հ. իսլ. spradka «թայտալ»
հ. իսլ. spretta «վեր ցատկել, դողալ»
սերբ.-խորվ. prenuti se «վախենալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 314
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԺԱՆ -ի, -ից, -աց (մ. հ., արեւմտ. արժան, արեւել. էժան) «պատշաճ, վայելուչ, պատշաճ բան, դրամակնիք, արժէք, դիւրագին»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. arzān
Փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արժանանալ
Նոր՝
արժանայիշատակ, արժանապէս, էժանագին, արժանել, էժանանալ, արժանաւոր, էժանութիւն, արժանաւորել, արժանաւորութիւն, արժանահաւատ, արժանապատիւ, արժանապարտ
Մատենագիտություն
H. AG 92; Աճ. ՀԱԲ 315
Տե՛ս նաեւ
Էջ 90, սյունակ 1 Էջ 90
ԱՐԻ «կապիճ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ ստացւել է արկ բառի սխալագրութեամբ
Տե՛ս նաեւ
Էջ 90, սյունակ 1 Էջ 90
ԱՐԻՒՆ (-եան) (մ. հ. այրիւն, այրոյն, արոյն) «արյուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *esr- «արյուն» (անմիջական նախաձեւ՝ *ésr-) ձեւից՝ + -իւն ածանց
Բնիկ հնդեւրոպական՝ *esr- «արյուն» արմատի *ésr- (> *esar, *asar > *ahar > *ar) կամ *esr- (> *asar > *ahar > *ar) ձեւից՝ + -իւն ածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արիւնագոյն, արիւնակալ, արիւնահան, արիւնահեղ, արիւնանալ, արիւնանշան, արիւնարբու, արիւնոտ, անարիւն, արեանագին, արեանապարտ, արեանառու, արեանհեղութիւն, արեանաջուր, արեանապարտ, արեանալ, արիւնել
Նոր՝
անարիւնութիւն, զտարիւն, պաղարիւն, սառնարիւն, տաքարիւն, արենակցական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ásrk
հուն. εαρ
լատ. aser
խեթ. ešhar
բոխ. ԱԲ yšār «արյուն»
Մատենագիտություն
H. IF Anz. 44; Աճ. ՀԱԲ 317
Էջ 90, սյունակ 1 Էջ 90
ԱՐԻՓՆՈՒ (արփինու «՞»)
Ծագումն անհայտ է
Անծանոթ իմաստով եւ ծագմամբ բառ
Էջ 90, սյունակ 1 Էջ 90
ԱՐԾԱԹ (-ոյ) «արծաթ, դրամ, հարստութիւն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *arg’- «փայլուն, սպիտակափայլ» (անմիջական նախաձեւ՝ *argəto-) միայնակ կանգնած. -աթ-ով համընկնում է երկաթ բառի հետ
հ.-ե. արմատ՝ *arg’- (անմիջական նախաձեւ՝ *arg’ənto-) աւելի սպասելի էր, պիտի տար արծանթ
Բնիկ հնդեւրոպական, թէեւ բուն նախաձեւի վերականգնումը դժւարութիւն է յարուցում՝ *argəto- (միայնակ կանգնած. -աթ-ով համընկնում է երկաթ բառի հետ), բայց աւելի սպասելի էր *arg’ənto- (պիտի տար արծանթ ) *arg’- «փայլուն, սպիտակափայլ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արծաթագին, արծաթագոյն, արծաթագործ, արծաթազօծ, արծաթահանք, արծաթեղէն, արծաթի, անարծաթ, բազմարծաթ, կլարծաթ
Նոր՝
արծաթաձուկ, արծաթապաշտ, արծաթազօրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. rajatám
ավ. әrәzata
լատ. argentum
հ. իռլ. argat «արծաթ»
Տե՛ս նաեւ
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԾՈՒԻ (-ոյ, -եաց) (ուշ` արծիւ, -ի, -ից, -ոյ) «արծիվ (թռչուն), մի համաստեղութիւն» (կենդանաբ., աստղաբ.)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *rg'ipio-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արծուենշան, արծուեկիր, արծուանշան, արծուաթռիչ, արծուակերպ, արծուաբեր, արծուաճանկ, արծուունգն, արծուունկն, արծըռունկն, արծռուկն, արծունգութիւն, գետարծուի, արծուացաւ, արծուիք, արծուադրոշ, արծուաթիթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. rjipyá «սլացող, նետվող (արծվի մասին)»
ավ. ǝrǝzifya «արծիվ»
Մատենագիտություն
H. AG 424; Աճ. ՀԱԲ 320
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԿԱՂ «աստղ կամ համաստեղութիւն» (աստղաբ.)
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ հունարեն άρκτος (թերեւս) «արջ»
Մատենագիտություն
DELG 110