Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԳԱՊ
«վաղ քրիստոնեաների համաճաշկերոյթ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀγάπη
«սէր, ագապ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագապատեր,
ագապատուն
Մատենագիտություն
H. AG 338;
Աճ. ՀԱԲ 76-77
ԱԳԱՏ
«երկու բեւեռներով անցնող եւ ուղիղ անկյան տակ հատվող երկու մեծ շրջաններից յուրաքանչիւրը»
(աստղաբաշխական տերմին)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. `aqd
«կապ, կամար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 77
ԱԳԱՐԱԿ
«ագարակ, անդաստան, հանդ ու արտ, կալվածք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *agro-
ինչ-որ centum տիպի լեզվի միջնորդութեամբ
Փոխառության աղբյուր՝ շումեր. agar
(բայց բուն աղբիւրը չի հաւաստուած)
«դաշտ, արտ»
Փոխառության աղբյուր՝ խուռ. auari
(բայց բուն աղբիւրը չի հաւաստուած)
«դաշտ»
Անբացատրելի է մնում -ակ-ը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագարակիկ,
ագարականալ,
ագարակաբաշխ,
ագարակել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 77;
Ջահ. ՀԼՊ 48, 452
ԱԳԻ
(-ւոյ, -եաւ/-ւով)
«պոչ (մազոտ), առնի»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագետոր,
ագետակ,
ագատ,
կարճագի
ԱԳԼԻՄԻԱ
«ոսկու կամ արծաթի մանրուք»
Ծագումն անհայտ է
ԱԳՈՆ
«մրցութիւն, օլիմպիական խաղ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀγών
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագոնարար,
ագոնավար
Մատենագիտություն
H. AG 338;
Աճ. ՀԱԲ 78
Տե՛ս նաեւ
ԱԳՈՆԻՍՏԱՅՔ
(հգն.)
«մրցակիցներ, մրցողներ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀγωνισταί (ἀγωνιστής)
հգն. ձեւը՝ կազմուած ἀγών-ից (>հայ. ագոն)։
Մատենագիտություն
H. AG 338;
Աճ. ՀԱԲ 78
ԱԳՈՐ
(-ից, -աց)
(ագորդ, ագովր)
«պահապան, վերակացու. պաշտպան»
Անստույգ (թերեւս)
Անստոյգ բառ՝ թերեւս աւտոր-ի աղաւաղուած գրութիւնը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 78
ԱԳՈՒՌ
II
(-ոյ)
«աղյուս»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. āgūr
(դժվար թե, հավանական է)
Փոխառության աղբյուր՝ ակկադ. agurru
(դժվար թե, հավանական է)
ուշ է ավանդված եւ դժվար թե անմիջական լինի ակկադերենից, թեեւ r-ի համար ավելի հավանական է ակկադերենի կրկնակի rr-ով ձեւը
Մատենագիտություն
H. AG 91, 510;
Աճ. ՀԱԲ 79
ԱԳՌ
«դիրտ. թարախ»
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։